09.06.2025
Առաջարկում ենք հստակեցնել, թե վերոնշյալ գումարի համարժեքությունը արդյո՞ք բխում է կենսաթոշակառուների կարիքներից, այսինքն որոշակի ուսումնասիրություններ կատարվել են , թե ոչ։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2025 թվականի N –Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34‑րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«53.1. Կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ին ինքնաշխատ եղանակով նրան նշանակվում է 1,000,000 դրամի չափով միանվագ գումար (այսուհետ՝ միանվագ գումար) և նշանակման օրվանից նա ձեռք է բերում միանվագ գումար ստանալու իրավունք։ Միանվագ գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակն վճարելու համար սահմանված կարգով։ Եթե միանվագ գումար ստանալու իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ կենսաթոշակառուն կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով, ապա միանվագ գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու եղանակը փոխելու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու) համար դիմելու օրվան հաջորդող ամսվա վճարման ցուցակներով։»։
«39. Նպաստ ստանալու իրավունք ունեցող նպաստառուի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ին ինքնաշխատ եղանակով նրան նշանակվում է 1,000,000 դրամի չափով միանվագ գումար (այսուհետ՝ միանվագ գումար) և նշանակման օրվանից նա ձեռք է բերում միանվագ գումար ստանալու իրավունք։ Միաննվագ գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ նպաստը անկանխիկ եղանակով վճարելու համար սահմանված կարգով։ Եթե միանվագ գումար ստանալու իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ նպաստառուն նպաստը ստանում է կանխիկ եղանակով, ապա միանվագ գումարը վճարվում է նպաստ վճարելու եղանակը փոխելու (նպաստն անկանխիկ եղանակով վճարելու) համար դիմելու օրվան հաջորդող ամսվա վճարման ցուցակներով։»։
Discussed
30.05.2025 - 16.06.2025
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Status
Views 1540
Print09.06.2025
Առաջարկում ենք հստակեցնել, թե վերոնշյալ գումարի համարժեքությունը արդյո՞ք բխում է կենսաթոշակառուների կարիքներից, այսինքն որոշակի ուսումնասիրություններ կատարվել են , թե ոչ։
09.06.2025
Առաջարկում ենք նախատեսել բացառություններ այն անձանց համար, ովքեր մինչ վերոնշյալ ծրագրի ընդունումը ստանում էին կենսաթոշակ կանխիկ եղանակով։
09.06.2025
Առաջարկում ենք նախատեսել անցումային ժամանակահատված, սկզբնական վճարումները կատարել կանխիկ տարբերակով։