Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ                 ԱՊՐԻԼԻ 12-ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշմամբ հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում որոշ հոդվածներով բուժման նպատակով քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու պայմանները և ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի և զինվորական ծառայության ընթացքում չթույլատրվող ֆիզիկական վարժությունների քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները և զինվորական ծառայության սահմանափակումները վերանայելու անհրաժեշտութ­յամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով սահմանված է այն հիվանդությունների ցանկը և ախտաբանական վիճակները, որոնց դեպքերում փորձաքննվող քաղաքացիները կամ զինծառայողները ճանաչվում են բուժման կարիք ունեցող կամ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար կամ ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն որոշ հիվանդություններ և ախտաբանական վիճակներ (մասնավորապես գլխուղեղի և ողնուղեղի վենոզ անգեոմաները) ներառված չեն ցանկում, ինչպես նաև որոշ հիվանդությունների և ախտաբանական վիճակների դեպքում, երբ այդ հիվանդությունները չունեն կլինիկական դրսևորումներ, չեն հանգեցնում գործառույթների խանգարման, չեն պահանջում բուժում՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայել տրվող փորձաքննական եզրակացությունները։  

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝

  1. գլխուղեղի կամ ողնուղեղի վենոզ անգիոմաների ներառում 11Բ հոդվածում, պայմանավորված տվյալ ախտաբանության բարձր ռիսկայնությամբ-բոլոր ժամանակ-ներում այս հիվանդությունները փորձաքննվել են 11 կամ 14 հոդվածի շրջանակներում, ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն սահմանված չեն եղել և չեն փորձաքննական կարգերով:

Զինակոչիկների և զինծառայողների թվի առավել նվազեցում չի կանխատեսվում:

  1. 2. ՀՀ կառավարության04.2024թ.-ի 534-Ն որոշմամբ 404-Ն որոշման փոփո-խությունների և լրացումների մեջ սահմանումները հնարավորություն չեն տալիս գլխուղեղի խոշոր չափերի կիստաների պարագայում, երբ չեն արձանագրվում գործա-ռույթների խանգարումներ, կիրառել 14 հոդվածի Բ կետը, չնայած այս խմբի բարձր ռիսկայնությանը՝ պայմանավորված գոյացության կողմից ենթակա հյուսվածքների ճնշմամբ կամ կառուցվածքի խաթարմամբ:

 Առաջարկվում է գլխուղեղի որոշ գիգանտ կամ մեծ չափերի կիստաները /կոնվեկսիտալ, արախնոիդալ, հիմային շրջանի, ռետրոցերեբելյար, թափանցիկ խտրոցի, ներուղեղային/ այն դեպքերը, որոնք առաջացրել են հարակից ուղեղային հյուսվածք-ների սեղմում կամ մասս էֆեկտ կամ ուղեղանյութի կառուցվածքային փոփոխություն-ներ /ակնհայտ տեսանելի ՄՌՇ հետազոտման տվյալներով/՝ առանց նույնիսկ տեսանելի կլինիկական դրսևորումների, ներառել 14 հոդվածի Բ կետում, որը պայմանավորված տվյալ ախտաբանության բարձր ռիսկայնությամբ:

Կանխատեսվում է զինակոչիկների և զինծառայողների թվի աննշան նվազեցում:

  1. Վահանաձև գեղձի թերֆունկցիայի այն բարենպաստ դեպքերը, որոնք չեն պա-հանջում բուժում /սահմանված է լաբորատոր շեղումների հստակ և բժշկագիտորեն հիմնավորված շեմ/, ներառել 20Ե հոդվածում և նախատեսել ծառայություն ԾՀՕԿ ռեժիմով, պայմանավորված դրանց բարենպաստ ընթացքով և բուժում չպահանջելու հանգամանքով, ինչպես նաև փորձաքննական տարընթերցումների և սողանցքների վերացման անհրաժեշտությամբ:

Կանխատեսվում է զինակոչիկների թվի նշանակալի ավելացում և զինծառայող-ների զորացրման որոշակի նվազեցում:

  1. Արյան համակարգի ժառանգական գործոններով պայմանավորված և բարե-նպաստ, կլինիկական դրսևորումներ չունեցող, գործառույթների խանգարման չհանգեց-նող որոշ հիվանդություններ /ալֆա, բետա հետերոզիգոտ թալասեմիաներ/ ներառել 21Դ հոդվածում և նախատեսել ծառայություն սահմանափակումով, պայմանավորված դրանց բարենպաստ բնույթով, բուժում չպահանջելու, գործառույթների խանգարման բացակայության հանգամանքով, ինչպես նաև փորձաքննական տարընթերցումների և սողանցքների վերացման անհրաժեշտությամբ:

Կանխատեսվում է զինակոչիկների թվի նշանակալի ավելացում և զինծառայողների զորացրման էական նվազեցում:

  1. Առաջարկվել է պրակտիկորեն սրտի զարգացման տարատեսակ հանդիսացող, բուժում չպահանջող, գործառույթների խանգարման չհանգեցնող փոքր անոմալիաները /Չիարիի մեմբրանա, միջնախասրտային միջնապատի անևրիզմա և պարադոքսալ շարժում, բաց օվալ անցք/, որոնք հայտնաբերվում են պատահաբար՝ սկրինինգային հետազոտությունների ընթացքում, չունեն սրտային անբավարարության նշաններ և կլինիկական դրսևորումներ, ներառել 26Դ հոդվածում և նախատեսել ծառայություն, պայմանավորված դրանց բարենպաստ բնույթով, բուժում չպահանջելու, գործառույթների խանգարման բացակայության հանգամանքով, ինչպես նաև փորձաքննական տար-ընթերցումների և սողանցքների վերացման անհրաժեշտությամբ:

Կանխատեսվում է զինակոչիկների թվի նշանակալի ավելացում և զինծառայողների զորացրման որոշակի նվազեցում:

  1. Առաջարկվել է ստոծանու հարկերակրափողային և այլ ճողվածքների պարա-գայում վիրահատական բուժումից հրաժարման դեպքերում փորձաքննությունը իրակա-նացնել 34Գ հոդվածի կիրառումով /եթե առկա չեն կերակրափողում փոփոխություններ կամ ստամոքս-կերակրափողային ռեֆյուքս/ պայմանավորված դրանց բարենպաստ բնույթով, բուժում չպահանջելու, գործառույթների խանգարման բացակայության հանգամանքով, ինչպես նաև փորձաքննական տարընթերցումների և սողանցքների վերացման անհրաժեշտությամբ:

Վերջին տարիներին ԶՈՒ-ում տվյալ ախտաբանությամբ վաղաժամկետ զորա-ցրման դեպքեր տվյալ ախտաբանությամբ չեն արձանագրվել: Կանխատեսվում է զինակոչիկների թվի որոշակի ավելացում:

  1. Առաջարկվել է ողերի մարմինների հեմանգիոմաները կամ այլ բարորակ գոյացությունները կամ կիստաները, որոնք չեն առաջացնում գործառույթների խան-գարում, ագրեսիվ չեն և չեն զբաղեցնում ողի մարմնի ծավալի մոտավորապես 1/3-ից ավելին փորձաքննությունը իրականացնել 47Գ հոդվածի կիրառումով, պայմանավորված դրանց բարենպաստ բնույթով, բուժում չպահանջելու, գործառույթների խանգարման բացակայության հանգամանքով, ինչպես նաև փորձաքննական տարընթերցումների և սողանցքների վերացման անհրաժեշտությամբ:

Նշված թվակազմից արձանագրված հեմանգիոմաներից ոչ մեկը չի եղել ողի մարմնի 1/3-ից ավելի մեծ չափերի, չեն դրվել վիրահատական կամ այլ բուժման ցուցումներ: Կանխատեսվում է զինակոչիկների թվի նշանակալի ավելացում և զինծառայողների զորացրման որոշակի նվազեցում:

Կատարվող փոփոխությունները տրված են նաև համեմատական աղյուսակային ձևաչափով:

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն ցանկում ներառվում են այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները (մասնավորապես գլխուղեղի և ողնուղեղի վենոզ անգեոմաները) որոնք ներառված չեն եղել, ինչպես նաև հստակեցվում են կլինիկական դրսևորումներ չունեցող, գործառույթների խանգարման չհանգեցնող կամ բուժում չպահանջող այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կայացվելու է պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն (մասնավորապես վահանաձև գեղձի թերֆունկցիայի բարենպաստ դեպքերը, արյան համակարգի ժառանգական գործոններով պայմանավորված և բարենպաստ հիվանդություններ (ալֆա, բետա հետերոզիգոտ թալեսիմիաներ) գործնականում սրտի զարգացման տարատեսակ հանդիսացող փոքր անոմալիաները, ստոծանու հարկերակրափողային և այլ ճողվածքների պարագայում վիրահատական բուժումից հրաժարման դեպքերը, ողերի մարմինների հեմանգիոմաները կամ այլ բարորակ գոյացությունները կամ կիստաները), ինչի արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ինչպես նաև կբացառվեն պետական միջոցների անհարկի վատնման դեպքերը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

  Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այալ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  • Discussed

    21.05.2025 - 06.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4189

Print

Suggestions

Վ Պ

04.06.2025

Եթե գործառույթների խանգարման աստիճանը որոշելու է ԲԿ-ի կամ ԿԲՀ-ի բժիշկը, թե տվյալ խնդիրը զինակոչիկին ինչքանով է խանգարում, ապա մեծամասամբ սխալ եզրակացություններ են կազմվելու և ներառելու են "չունեն կլինիկական դրսևորումներ, չեն հանգեցնում գործառույթների խանգարման, ագրեսիվ չեն, չեն պահանջում բուժում" տեքստը։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ բժիշկը կկանգնի զինակոչիկի առաջ ու կասի՝ "5000 զինակոչիկ կարող է գալ ու ասել այսինչ տեղս ցավում է, վազելիս խանգարում է", կամ կասի՝ "տվյալ կիստան պետք է չցավի"։ Շատ հաճախ զինակոչիկների գանգատները անտեսվում են, համարվում են "խաբեության փորձ" զինակոչիկի կողմից։ Ինչպես նաև, որպես կանոն, ԲԿ-ներ զինկոմիսարիատի ուղեգրով ներկայացած զինակոչիկների հետազոտությունները կատարվում են կա՛մ անհրաժեշտ մասնագիտացումը չունեցող կա՛մ ամենաքիչ աշխատանքային փորձ ունեցող բժշկի կողմից։ Այս պատճառով հետազոտության սխալ արդյունքների քանակը նշանակալիորեն աճում է։ Առաջարկում եմ փոփոխությունն այսպես ընդունելու պարագայում հետամուտ լինել զինակոչիկների ԲԿ-ներում կատարվող հետազոտություններին, որպեսզի նրանք հետազոտվեն լավագույն ԲԿ-ներում և լավագույն մասնագետների կողմից, ի վերջո, զինակոչիկը ժամանակակից բանակի կառուցման համար կարևոր քաղաքացի է։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: