Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Վ Պ 04.06.2025 18:58:27 Եթե գործառույթների խանգարման աստիճանը որոշելու է ԲԿ-ի կամ ԿԲՀ-ի բժիշկը, թե տվյալ խնդիրը զինակոչիկին ինչքանով է խանգարում, ապա մեծամասամբ սխալ եզրակացություններ են կազմվելու և ներառելու են "չունեն կլինիկական դրսևորումներ, չեն հանգեցնում գործառույթների խանգարման, ագրեսիվ չեն, չեն պահանջում բուժում" տեքստը։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ բժիշկը կկանգնի զինակոչիկի առաջ ու կասի՝ "5000 զինակոչիկ կարող է գալ ու ասել այսինչ տեղս ցավում է, վազելիս խանգարում է", կամ կասի՝ "տվյալ կիստան պետք է չցավի"։ Շատ հաճախ զինակոչիկների գանգատները անտեսվում են, համարվում են "խաբեության փորձ" զինակոչիկի կողմից։ Ինչպես նաև, որպես կանոն, ԲԿ-ներ զինկոմիսարիատի ուղեգրով ներկայացած զինակոչիկների հետազոտությունները կատարվում են կա՛մ անհրաժեշտ մասնագիտացումը չունեցող կա՛մ ամենաքիչ աշխատանքային փորձ ունեցող բժշկի կողմից։ Այս պատճառով հետազոտության սխալ արդյունքների քանակը նշանակալիորեն աճում է։ Առաջարկում եմ փոփոխությունն այսպես ընդունելու պարագայում հետամուտ լինել զինակոչիկների ԲԿ-ներում կատարվող հետազոտություններին, որպեսզի նրանք հետազոտվեն լավագույն ԲԿ-ներում և լավագույն մասնագետների կողմից, ի վերջո, զինակոչիկը ժամանակակից բանակի կառուցման համար կարևոր քաղաքացի է։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: