«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքում՝ պետական և համայնքային զարգացման ծրագրերով իրականացվող սոցիալական բնակարանների, բնակարանային տիպի հանրակացարանների, ինչպես նաև միջին ռիսկայնության բնակելի օբյեկտների ոչ մեծածավալ ներքին մակերեսներում 2.4-ից մինչև 2.7մ բարձրություն սահմանելու անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանով հաստատված հավելվածի 44-րդ կետով սահմանվել է <Բնակելի սենյակների, խոհանոցի (ճաշասենյակ-խոհանոցի) բարձրությունը (հատակից առաստաղ) պետք է լինի 2.7 մ-ից ոչ պակաս: Ներբնակարանային միջանցքների, մուտքի սպասասրահների, նախասրահների, վերնասրահների և դրանց ներքևի տարածքների բարձրությունը որոշվում է մարդկանց անվտանգ շարժման պայմաններով և պետք է կազմի 2.1 մ-ից ոչ պակաս: Մանսարդային կամ թեք պատող կոնստրուկցիաներով հարկերում գտնվող բնակարանների բնակելի սենյակների և խոհանոցի մակերեսի 50%-ը չգերազանցող տարածքում թույլատրվում է նախատեսել առաստաղի ավելի ցածր բարձրություն:> : Նշված դրույթը սահմանափակում է գոյություն ունեցող ոչ արդի բնակֆոնդի պայմաններում՝ որպես բնակելի ֆոնդ սոցիալական նշանակությամբ շահագործելու նպատակով բավարար տեխնիկական վիճակով և մինչև 2.7մ բարձրությամբ գոյություն ունեցող հասարակական շենքերի մասնակի վերակառուցման հնարավորությունը:
Հարկ է նշել, որ խնդրի առնչությամբ դիտարկվել է մի շարք Երկրների արդեն իսկ առկա նմանատիպ փորձը, որը կիրառվում է նորակառույց փոքրածավալ անշարժ գույքի ստեղծման կամ վերակառուցման ժամանակ և ունի շահառուների որոշակի քանակ, որոնք գերադասում են ոչ միայն ոչ մեծ մակերեսներով բնակելի տարածքներ ձեռք բերել, այլև ոչ մեծ ծավալով սենյակները դարձնել առավել հարմարավետ թե՛ տեսողական ընկալման և թե՛ հարմարակեցության համար: Ուստի Նախագծի գաղափարական մասը սոցիալական է, այսինքն մեծ կապիտալ ներդրումներին չվերաբերող:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանի հավելվածում կատարված լրացումը նպատակ ունի շրջանառու բնակելի ֆոնդի <ստեղծման> համար բավարար պայմանի սահմանումը, որը կվերաբերի ոչ միայն գոյություն ունեցող և հետագա շահագործման համար պիտանի, վերակառուցվող, այլև նորակառույց սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ֆինանսական մատչելիության ապահովմանը: Նախագծով նախատեսվել է տվյալ կարգավորման գործողությունը տարածել նաև ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի միջին ռիսկայնության անհատական բնակելի տներին:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10.1, 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետեր
Կոմիտեն՝
- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:
4.Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է համապատասխան իրավակարգավորման ընդունում, սոցիալական նշանակության քաղաքաշինական ծրագրերի իրականացման հնարավորություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
<Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանում լրացում կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:
-
Discussed
15.05.2025 - 30.05.2025
-
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 1366
Print