Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

       

      1. Անհրաժեշտությունը

           Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքում՝ պետական և համայնքային զարգացման ծրագրերով իրականացվող սոցիալական բնակարանների, բնակարանային տիպի հանրակացարանների, ինչպես նաև միջին ռիսկայնության բնակելի օբյեկտների ոչ մեծածավալ ներքին մակերեսներում  2.4-ից մինչև 2.7մ բարձրություն  սահմանելու անհրաժեշտությամբ։

      2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

           Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանով հաստատված հավելվածի 44-րդ կետով սահմանվել է <Բնակելի սենյակների, խոհանոցի (ճաշասենյակ-խոհանոցի) բարձրությունը (հատակից առաստաղ) պետք է լինի 2.7 մ-ից ոչ պակաս: Ներբնակարանային միջանցքների, մուտքի սպասասրահների, նախասրահների, վերնասրահների և դրանց ներքևի տարածքների բարձրությունը որոշվում է մարդկանց անվտանգ շարժման պայմաններով և պետք է կազմի 2.1 մ-ից ոչ պակաս: Մանսարդային կամ թեք պատող կոնստրուկցիաներով հարկերում գտնվող բնակարանների բնակելի սենյակների և խոհանոցի մակերեսի 50%-ը չգերազանցող տարածքում թույլատրվում է նախատեսել առաստաղի ավելի ցածր բարձրություն:> : Նշված դրույթը սահմանափակում է գոյություն ունեցող ոչ արդի բնակֆոնդի պայմաններում՝  որպես բնակելի ֆոնդ սոցիալական նշանակությամբ շահագործելու նպատակով բավարար տեխնիկական վիճակով և մինչև 2.7մ բարձրությամբ գոյություն ունեցող հասարակական շենքերի մասնակի վերակառուցման հնարավորությունը:  

       Հարկ է նշել, որ խնդրի առնչությամբ դիտարկվել է մի շարք Երկրների արդեն իսկ առկա նմանատիպ փորձը, որը կիրառվում է նորակառույց փոքրածավալ անշարժ գույքի ստեղծման կամ վերակառուցման ժամանակ և ունի շահառուների որոշակի քանակ, որոնք գերադասում են ոչ միայն ոչ մեծ մակերեսներով բնակելի տարածքներ ձեռք բերել, այլև ոչ մեծ ծավալով սենյակները դարձնել առավել հարմարավետ թե՛ տեսողական ընկալման և թե՛ հարմարակեցության համար: Ուստի Նախագծի գաղափարական մասը սոցիալական է, այսինքն մեծ կապիտալ ներդրումներին չվերաբերող:

     3. Կարգավորման նպատակը և բնույթը

       Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանի հավելվածում կատարված լրացումը նպատակ ունի շրջանառու բնակելի ֆոնդի <ստեղծման> համար բավարար պայմանի սահմանումը, որը կվերաբերի ոչ միայն գոյություն ունեցող և հետագա շահագործման համար պիտանի, վերակառուցվող, այլև նորակառույց սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման ֆինանսական մատչելիության  ապահովմանը: Նախագծով նախատեսվել է տվյալ կարգավորման գործողությունը տարածել  նաև ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի միջին ռիսկայնության անհատական բնակելի տներին:

     

  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 «Քաղաքաշինության մասին» օրենք

Հոդված 10.1, 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետեր

Կոմիտեն՝

    - օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.

    - հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:

   

    4.Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է համապատասխան իրավակարգավորման ընդունում, սոցիալական նշանակության քաղաքաշինական ծրագրերի իրականացման հնարավորություն:

   

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

­­­­­      <Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանում լրացում կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:

 

 

  • Քննարկվել է

    15.05.2025 - 30.05.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1364

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: