Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«         »______________  2025 թվականի   N___-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_______________________________________________________________________

         «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

    1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 <Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր> շինարարական նորմերի հավելվածի.

   1) VI բաժնի 44-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ, հետևյալ բովանդակությամբ. <Միջին ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող (Il կատեգորիայի) անհատական բնակելի տների, ինչպես նաև սոցիալական նշանակության քաղաքաշինական օբյեկտների (հանրակացարանային տիպի բնակելի ֆոնդի, սոցիալական բնակարանային ֆոնդի ու ժամանակավոր օթևանի կացարանների) ներքին մակերեսների (բնակելի կամ ոչ բնակելի սենքերի) համար  հատակից առաստաղ բարձրությունը կարող է սահմանվել 2.4մ-2.7մ` ըստ նախագծման առաջադրանքի:>

  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                                                                                                                                                            

                                                                         

 

  • Discussed

    15.05.2025 - 30.05.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1358

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: