ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի № 68 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2025 թ. № --------- -Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի № 68 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար`
- Վլադ Գուրգենի Չատունցին (ծնվ՝ 19․09․2002 ՀՀ, ք. Երևան, Ներքին Շենգավիթ, 11 փ., շ. 39/2, բն. 24, Երևանի N 4 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
- Հովհաննես Վրեժի Գևորգյանին (ծնվ՝ 05․10․2006 ՀՀ, ք. Երևան, Նորագավիթ, 7-րդ փ., տուն 30, Երևանի N 4 ԶԿ) տրված տարկետումը՝ մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
- Մխիթար Մարատի Ումրեյանին (ծնվ՝ 23․09․2004 ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փ., շ. 37, բն. 29, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը՝ մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
- Էդիկ Հովհաննեսի Հունանյանին (ծնվ՝ 30․08․2006 թ., ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի 1 նրբ., շ. 3, բն. 44, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
- Վլադիմիր Գևորգի Մուրադյանին (ծնվ՝ 30․12․2003 թ., ՀՀ, ք. Երևան, Տիչինայի փ., տուն 77, Երևանի N 1 ԶԿ ) տրված տարկետումը՝ ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
- Սերյոժա Արթուրի Բաբայանին (ծնվ՝ 22․04․2003 թ., ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Մովսես Խորենացի փ., տուն 82, Արմավիրի ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» № 68-Ա որոշման հավելված N 2-ի 2-րդ, 8-րդ, 17-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը:
-
Discussed
08.05.2025 - 28.05.2025
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 1527
Print