Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի № 68 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2025 ԹՎԱԿԱՆ  ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի № 68 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի № 68-Ա որոշման մեջ փոփոխություններ   կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) մշակվել է  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը:

  1. Ընթացիկիրավիճակը և խնդիրները.

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն  ուղղված  «Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2025 թվականի ապրիլի 28-ի № Ֆ/1 040  և  № Ֆ/1 042   գրություններով  տեղեկացնում է, որ մի շարք մարզիկներ՝ Վլադ Գուրգենի Չատունցը, Հովհաննես Վրեժի Գևորգյանը, Մխիթար Մարատի Ումրեյանը, Էդիկ Հովհաննեսի Հունանյանը,  Վլադիմիր Գևորգի Մուրադյանը  և Սերյոժա  Արթուրի Բաբայանը այլևս չեն համարվում Հայաստանի    ֆուտզալի  և ֆուտբոլի ազգային, ինչպես նաև մինչև 19 և 21 տարեկանների հավաքականների անդամներ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել վերոնշյալ մարզիկներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը՝  փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 68-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 2-ի  2-րդ, 8-րդ, 17-րդ, 21-րդ, 22-րդ,  և 23-րդ կետերը :

  1. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  1. Ակնկալվողարդյունքը.

 

Որոշման ընդունմամբ կդադարեցվի Հայաստանի    ֆուտզալի  և ֆուտբոլի ազգային հավաքականերում, մինչև 19 և 21 տարեկանների հավաքականների   անդամներ չհամարվող Վլադ Գուրգենի Չատունցին, Հովհաննես Վրեժի Գևորգյանին, Մխիթար Մարատի Ումրեյանին, Էդիկ Հովհաննեսի Հունանյանին,  Վլադիմիր Գևորգի Մուրադյանին  և Սերյոժա  Արթուրի Բաբայանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություններ կկատարվի 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 68-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 2-ի  2-րդ, 8-րդ, 17-րդ, 21-րդ, 22-րդ,  և 23-րդ կետերը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

    Որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

         Որոշման   ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Discussed

    08.05.2025 - 28.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1524

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: