Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 02-Ի N 1413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արմինե Մատինյան 29.04.2025 19:14:25 Արժե դիտարկել՝ առաջարկել նաև վերահսկողության մեխանիզմներ կամ ցուցիչներ՝ որակի կառավարման համակարգերի ներդրման արդյունավետությունը գնահատելու համար։ Հնարավոր է առաջարկել, որ լաբորատոր կազմակերպությունները տարին մեկ ներկայացնեն հանրային հաշվետվություն՝ ներդրված որակի համակարգի վերաբերյալ՝ ապահովելով թափանցիկություն։ Չի ընդունվել. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունները սահմանում են որակի չափորոշիչներ (ցուցիչներ)՝ կատարելով վերլուծություններ, որակի կառավարման համակարգի արդյունավետությունը գնահատելու, առկա բացերը վեր հանելու և բարելավելու նպատակով (ՀՀ ԱՆ 2022 թվականի մայիսի 16-ի N2053-Լ հրաման, hավելված 1-ի գլուխ 25): Որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանության գնահատման շրջանակում գնահատվում են լաբորատորիաների գործունեության համար սահմանված որակի ցուցիչները (ՀՀ ԱՆ 2022 թվականի մայիսի 16-ի N2053-Լ հրաման 8-րդ մոդուլ), և դրանից բխող վերլուծությունը: Միաժամանակ նախագծով առաջարկվում է սահմանել որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանության գնահատման շարունակականությունը, որը ներառում է լաբորատորիաների կողմից սահմանված որակի ցուցիչների հաշվետվություններից բխող վերլուծությունների արդյունքներ՝ ապահովելով որակի կառավարման համակարգերի ներդրման արդյունավետությունը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: