Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 02-Ի N 1413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արմինե Մատինյան 29.04.2025 19:14:25 | Արժե դիտարկել՝ առաջարկել նաև վերահսկողության մեխանիզմներ կամ ցուցիչներ՝ որակի կառավարման համակարգերի ներդրման արդյունավետությունը գնահատելու համար։ Հնարավոր է առաջարկել, որ լաբորատոր կազմակերպությունները տարին մեկ ներկայացնեն հանրային հաշվետվություն՝ ներդրված որակի համակարգի վերաբերյալ՝ ապահովելով թափանցիկություն։ | Չի ընդունվել. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունները սահմանում են որակի չափորոշիչներ (ցուցիչներ)՝ կատարելով վերլուծություններ, որակի կառավարման համակարգի արդյունավետությունը գնահատելու, առկա բացերը վեր հանելու և բարելավելու նպատակով (ՀՀ ԱՆ 2022 թվականի մայիսի 16-ի N2053-Լ հրաման, hավելված 1-ի գլուխ 25): Որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանության գնահատման շրջանակում գնահատվում են լաբորատորիաների գործունեության համար սահմանված որակի ցուցիչները (ՀՀ ԱՆ 2022 թվականի մայիսի 16-ի N2053-Լ հրաման 8-րդ մոդուլ), և դրանից բխող վերլուծությունը: Միաժամանակ նախագծով առաջարկվում է սահմանել որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանության գնահատման շարունակականությունը, որը ներառում է լաբորատորիաների կողմից սահմանված որակի ցուցիչների հաշվետվություններից բխող վերլուծությունների արդյունքներ՝ ապահովելով որակի կառավարման համակարգերի ներդրման արդյունավետությունը: |