Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Արխիվային գործի մասին» 2004 թվականի հունիսի 8-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) գաղտնիք համարվող տեղեկություններ՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք իրենց բնույթով դարձել են հանրամատչելի։»։

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների, պետական կազմակերպությունների փաստաթղթերի համար` 5 տարի՝ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային փաստաթղթերի համար.»:

2) 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

3) 3-րդ կետի «նոտարական գրանցումների համար` 10 տարի» բովանդակությամբ երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«- նոտարական փաստաթղթերի (վկայագրեր, պայմանագրեր, լիազորագրեր և այլն), այն փաստաթղթերի, որոնք ընկած են դրանց հիմքում, ինչպես նաև գրանցամատյանների և հաշվառման գրքերի համար` 10 տարի։»։

4) 3-րդ կետի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«- գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի համար՝ դրանց գաղտնազերծումից հետո 5 տարի:»։

 

Հոդված 4. 20-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմնի հետ» բառերը փոխարինել «պետական արխիվի հետ» բառերով։

 

Հոդված 5. Оրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի կազմի մեջ չմտնող այլ արխիվային փաստաթղթերի մատչելիությունը պետական կամ համայնքային արխիվում պահպանության հանձնված փաստաթղթերի համար կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և դրանում նշված լիազոր մարմնի եզրակացության հիման վրա, եթե այդպիսի փաստաթղթերի մատչելիությունը կարող է սպառնալ պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, այլոց իրավունքներին կամ ազատություններին։»։

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

  • Discussed

    23.04.2025 - 08.05.2025

  • Type

    Law

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1575

Print

Suggestions

artak simonyan

07.05.2025

Կարծում եմ այս նախագիծը, օրենսդրորեն կկարգավորի այն բացերը, որոնք առկա են «Արխիվային գործի մասին» օրենքում, հատկապես այն առումով, որ առաջարկվել է բացառիկ դեպքերում պետական և համայնքային արխիվում պահպանվող փաստաթղթերի համար սահմանել կարգավորում առ այն, որ լիազոր մարմնի մասնագիտական եզրակացությունը, որը հիմնավորում է հայցվող փաստաթղթի մատչելիության դեպքում վերոնշյալ արժեքներին սպառնացող վտանգը, հիմք հանդիսանա այդպիսի փաստաթղթերի մատչելիությունը սահմանափակելու համար։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: