ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արխիվային գործի մասին» 2004 թվականի հունիսի 8-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) գաղտնիք համարվող տեղեկություններ՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք իրենց բնույթով դարձել են հանրամատչելի։»։
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների, պետական կազմակերպությունների փաստաթղթերի համար` 5 տարի՝ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային փաստաթղթերի համար.»:
2) 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
3) 3-րդ կետի «նոտարական գրանցումների համար` 10 տարի» բովանդակությամբ երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«- նոտարական փաստաթղթերի (վկայագրեր, պայմանագրեր, լիազորագրեր և այլն), այն փաստաթղթերի, որոնք ընկած են դրանց հիմքում, ինչպես նաև գրանցամատյանների և հաշվառման գրքերի համար` 10 տարի։»։
4) 3-րդ կետի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«- գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի համար՝ դրանց գաղտնազերծումից հետո 5 տարի:»։
Հոդված 4. 20-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմնի հետ» բառերը փոխարինել «պետական արխիվի հետ» բառերով։
Հոդված 5. Оրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի կազմի մեջ չմտնող այլ արխիվային փաստաթղթերի մատչելիությունը պետական կամ համայնքային արխիվում պահպանության հանձնված փաստաթղթերի համար կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և դրանում նշված լիազոր մարմնի եզրակացության հիման վրա, եթե այդպիսի փաստաթղթերի մատչելիությունը կարող է սպառնալ պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, այլոց իրավունքներին կամ ազատություններին։»։
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: