Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Արխիվային գործի մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) փոփոխությունների նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է դրա՝ ներկա պայմանների հետ համապատասխանությունն ապահովելուն, և արխիվային գործի ոլորտում իրականացվող գործունեությունն առավել կարգավորելուն։

 

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Օրենքում սահմանված չէ առհասարակ գաղտնիք համարվող տեղեկությունը, այլ պարզապես Օրենքը սահմանափակված է միայն մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը սահմանող հասկացությամբ՝ ամրագրված Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետում, սակայն Օրենքի 22-րդ հոդվածում խոսվում է այն փաստաթղթերի մատչելիության սահմանափակման մասին, որոնք Օրենքի հասկացությունների մեջ չեն ներառվում «գաղտնիք» հասկացության տակ։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ առաջարկվում է օրենքում սահմանել մեկ միասնական հասկացություն, այն է՝ «գաղտնիք համարվող տեղեկություններ», որոնցում պարզապես կներառվեն օրենքով պահպանվող գաղտնիքները։

Մյուս կողմից օրվա հրամայականն է հանդիսանում այն, որ ներկայումս, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց կայքում, կամ դատարանները՝ datalex.am կայքում, հրապարակում են այն որոշումները, որոնք իրենց մեջ պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիքներ, օրինակ՝ մարդու անձնական տվյալները, ուստի այն դեպքում, երբ տվյալ որոշումն ընդունած մարմինն ինքն իր գործողություններով այդ տեղեկությունը դարձրել է հանրամատչելի, իմաստազուրկ է դառնում նմանաբնույթ փաստաթղթերի համար առանձին գաղտնի կարգավիճակ սահմանելը Օրենքով, ուստի հասկացության մեջ ավելացվել է բացառություն այն փաստաթղթերի համար, որոնք իրենց բնույթով այնպիսիք են, որ արդեն հանրամատչելի են դարձվել այլ սուբյեկտի կողմից։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է Օրենքի 19-րդ հոդվածին, մասնավորապես՝ դրա 1-ին մասում սահմանված է տարբերվող ժամկետ թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացման համար։ Հաշվի առնելով նույն բնույթի փաստաթղթի համար, կախված իր կրիչից, տարբեր ժամկետների սահմանման աննպատակահարմարությունը, առաջարկվել է թե՛ թղթային, թե՛ էլեկտրոնային փաստաթղթերի դեպքում սահմանել նույն ժամկետը։

Բացի դրանից նշյալ հոդվածի երկրորդ կետում տեղական ինքնակառավարման մարմիններն ու համայնքային կազմակերպություններն առանձնացված են, և դրանց փաստաթղթերի համար սահմանված է 5 տարի պահպանության ժամկետ՝ նախքան պետական պահպանության հանձնելը, մինչդեռ Օրենքի լույսի ներքո դա այդքան էլ հիմնավոր չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, Օրենքի իմաստով համայնքային և պետական արխիվներն ունեն հավասար կարգավիճակ, և որ համայնքային կազմակերպություններն ու տեղական ինքնակառավարման մարմինները համայնքային արխիվի առկայության պայմաններում որպես համալրման աղբյուր ունեն նույն նշանակությունը, ինչ պետական կազմակերպությունները՝ պետական արխիվի համար և ըստ այդմ՝ հիմնավոր չէ պետականների համար պահպանության 7 տարի ժամկետի սահմանումը, իսկ համայնքայինների համար՝ 5: Ուստի երկրորդ կետի այս կազմակերպությունները ևս ներառված են առաջին կետում և ժամկետը միասնական սահմանված է 5 տարի՝ ինչի շնորհիվ բոլոր այդ կառույցների համար կլինի նույն ժամկետը և կլինի ավելի կարճ ժամկետ և փաստորեն՝ օրենքով կնախատեսվի ավելի սեղմ ժամկետում նշյալ կառույցների փաստաթղթերը պետական կամ համայնքային արխիվում պահպանության ընդունելու համար։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նոտարական գործարքներին և այլ փաստաթղթերին, որոնց մասով Օրենքի գործող խմբագրությունն արդիական չէ, քանի որ գործող կարգավորումներով պարզապես նշված է նոտարական գրանցումների համար պահպանության ժամկետ, իսկ նոտարական գործարքներն ու այլ նոտարական փաստաթղթերն ուղղակիորեն ներառված չէին ձևակերպման մեջ, ուստի փոփոխվել է խմբագրումը՝ սահմանելով, որ այդ ժամկետը վերաբերում է նոտարական գործարքներին, այլ փաստաթղթերին և գրանցումներին։

Նախագծով առաջարկվում է նաև կարգավորել այն դեպքերը, երբ փաստաթղթերը չեն հանձնվում պետական պահպանության այն պատճառով, որ դեռևս գտնվում են գաղտնիության ռեժիմում։ Գործնականում նման փաստաթղթերն գաղտնազերծումից հետո պետական կամ համայնքային արխիվ հանձնելու պարտավորեցնող նորմ առկա չէ, ուստի առաջարկվել է սահմանել դրանց՝ համապատասխանաբար պետական կամ համայնքային արխիվ հանձնելու հստակ ժամկետ, այն է՝ դրանց գաղտնազերծումից հետո 5 տարի։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական և կենսական շահերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ պետական և համայնքային արխիվում արխիվացվող փաստաթղթերի մեջ կարող են լինել այնպիսի փաստաթղթեր, որոնք ինքնին իրենց բնույթով չեն մտնում Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մատչելիությունն օրենքի ուժով սահմանափակվող փաստաթղթերի ցանկի մեջ, բայց պակաս ռազմավարական նշանակություն չունեն պետական անվտանգության, հասարակական կարգի, այլոց իրավունքների և ազատությունների և այդ փաստաթղթերի մատչելիության դեպքում այլ արժեքներին հնարավոր սպառնալիքների կանխման համար, առաջարկվել է բացառիկ դեպքերում պետական և համայնքային արխիվում պահպանվող փաստաթղթերի համար սահմանել կարգավորում առ այն, որ լիազոր մարմնի մասնագիտական եզրակացությունը, որը հիմնավորում է հայցվող փաստաթղթի մատչելիության դեպքում վերոնշյալ արժեքներին սպառնացող վտանգը, հիմք հանդիսանա այդպիսի փաստաթղթերի մատչելիությունը սահմանափակելու համար։

Հաջորդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ գործնականում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, նոտարները, նոտարական պալատը իրենց փաստաթղթերի համալրման ցանկերը համաձայնեցնելու կարիք ունեն համապատասխանաբար հենց պետական արխիվի հետ, և գործնականում դա էլ արվում է, ուստի հոդվածն առաջարկվում է խմբագրել՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգավորումը փոխարինելով պետական արխիվի հետ համաձայնեցման կարգավորմամբ՝ հաշվի առնելով, որ մեթոդական փորձագիտական հանձնաժողով գործում է ներկայումս միայն պետական արխիվում։

 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից։

 

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ՝ Օրենքն առավել ճշգրիտ կարտացոլի ներկայում իրականացվող արխիվային գործի վերաբերյալ ընթացակարգերը։

 

6. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  • Discussed

    23.04.2025 - 08.05.2025

  • Type

    Law

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1576

Print

Suggestions

artak simonyan

07.05.2025

Կարծում եմ այս նախագիծը, օրենսդրորեն կկարգավորի այն բացերը, որոնք առկա են «Արխիվային գործի մասին» օրենքում, հատկապես այն առումով, որ առաջարկվել է բացառիկ դեպքերում պետական և համայնքային արխիվում պահպանվող փաստաթղթերի համար սահմանել կարգավորում առ այն, որ լիազոր մարմնի մասնագիտական եզրակացությունը, որը հիմնավորում է հայցվող փաստաթղթի մատչելիության դեպքում վերոնշյալ արժեքներին սպառնացող վտանգը, հիմք հանդիսանա այդպիսի փաստաթղթերի մատչելիությունը սահմանափակելու համար։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: