Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                        _______________  2025 թ.  № ______ - Լ

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմ­բերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփո­խու­թյուն­ները`

         1) 2-րդ կետում «2025 թվականի փետրվար և մարտ ամիսները» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլ և մայիս ամիսները» բառերով.

         2) 4-րդ կետի 3-րդ ենթակետում «մինչև 2025 թվականի մարտ ամիսը ներառյալ՝ 2025 թվականի ապրիլի» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ՝ 2025 թվականի հունիսի» բառերով.

          3) 7-րդ կետից հետո լրացնել 8-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

          «8. Սահմանել, որ սույն հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ կորած զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ներկայացվելու դեպքում շահառուին միանվագ վճարվում է նաև սույն հավելվածի 2‑րդ կետով սահմանված ամենամսյա դրամական վճարը՝ 2025 թվականի հունիսից մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու ամիսը ներառյալ ժամանակահատվածի (ամիսների) համար:»:

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նա­խարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    11.04.2025 - 27.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1754

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: