Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունա­կակա­նությունն ապահո­վելու անհրա­ժեշ­տությամբ, ինչպես նաև օրենսդրության կատարելա­գործման միջոցով շահա­ռու­ների համար առավել բարենպաստ սոցիալական պայմաններ ստեղծելու անհրա­ժեշ­տությամբ:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

      1) ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով  անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) նախատեսված է մինչև 2025թ. մարտ ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամա­կան վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2025 թվականի մարտ ամիսը ներառյալ, որի արդյունքում 31.03.2025թ.  դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025թ. ապրիլի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ:

        Միաժամանակ, ի կատարումն 2025 թվականի մարտի 10-ի սոցիալական նախարա­րական կոմիտեի նիստի N ԿԱ/77-2025 արձանագրության 2-րդ կետով ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարությանը տրված հանձնարարականի, ինչպես նաև 21.03.2025 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի մոտ կայացած աշխատանքային քննարկման արդյունքում՝ առաջարկվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամենամյա դրամական վճարի վճարումը դադարում է 2025 թվականի հունիսի 1-ից՝ հնարավորթյուն ընձեռել շահառուներին՝ 2025թ. հունիսի 1-ից մինչև 2025թ. դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ կորած զինծառայողներին անհայտ բացակայող ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ներկայացնելու դեպքում նրանց հաշվարկել 2025 թվականի հունիսից մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու ամիսը ներառյալ ժամանակահատվածի (ամիսների) համար նախատեսված գումարը՝ միանվագ:

  1. Կարգավորման առարկան

       Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. մայիս ամիսը ներառյալ, իսկ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2025թ. դեկտեմբերի 15-ը դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում նրանց միանվագ ձևով կրկին հաշվարկել աջակցություն՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև անհայտ բացակայող ճանաչվելու ամիսը ներառյալ ժամանակահատվածի (ամիսների) համար, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:

  1. 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

      Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսների համար կազմում է 13.200.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 9-րդ կետի պահանջների արդյունավետ ապահովման, ի դեմս՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության բարձրացումը Կառավարության ուշադրության կենտրոնում գտնվելու, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ ստանալու հետ:  

 

 

  • Discussed

    11.04.2025 - 27.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1760

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: