«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_______________ 2025 թ. № ______ - Լ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետում «2025 թվականի փետրվար և մարտ ամիսները» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլ և մայիս ամիսները» բառերով.
2) 4-րդ կետի 3-րդ ենթակետում «մինչև 2025 թվականի մարտ ամիսը ներառյալ՝ 2025 թվականի ապրիլի» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի մայիս ամիսը ներառյալ՝ 2025 թվականի հունիսի» բառերով.
3) 7-րդ կետից հետո լրացնել 8-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Սահմանել, որ սույն հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ կորած զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ներկայացվելու դեպքում շահառուին միանվագ վճարվում է նաև սույն հավելվածի 2‑րդ կետով սահմանված ամենամսյա դրամական վճարը՝ 2025 թվականի հունիսից մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու ամիսը ներառյալ ժամանակահատվածի (ամիսների) համար:»:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
11.04.2025 - 27.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 1761
Տպել