30.03.2025
Դեմ եմ, քանի որ չեմ ցանկանում նման ուսումնական հաստատությունները փակվեն, միաձուլման արդյունքում որոշ կաղրեր դուրս են մնեւմ համակարգից։ Իմ կարծիքով յուրաքանչյուր կառույց առանձին-առանձին ավելի լավ կիրականացնի իր առաքելությունը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» 2025 թվականի N____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1989-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) 6-րդ կետի 2-րդ ենթակետի «բ․» պարբերությունում և որոշմամբ հաստատված հավելվածի՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության (այսուհետ՝ կանոնադրություն) 9-րդ կետի 2-րդ ենթակետում «ծառայողների վերապատրաստումը,» բառերից հետո լրացնել «նախարարության քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումը,» բառերը․
2) 7-րդ կետի 1-ին ենթակետում և կանոնադրության 10-րդ կետի 1-ին ենթակետում «արհեստագործական» բառից առաջ լրացնել «հանրակրթական,» բառը և կետադրական նշանը․
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝
1) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել միաձուլման մասին պայմանագիրը և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ու «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների փոխանցման ակտերը.
2) ապահովել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։»․
4) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․1-րդ կետով․
«9․1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին սույն որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո քառամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի օգոստոսի 8-ին կնքված N 93/0012 և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2006 թվականի մարտի 22-ին կնքված N 4/006 պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր): Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:»։
5) Կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-րդ կետով․
«1․1․ Կրթահամալիրը ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (գրանցման ամսաթիվն ու համարը՝ 15.09.2009 թ., N 290.210.03884) և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (գրանցման ամսաթիվն ու համարը՝ 14.07.2003 թ., N 286.210.05045) միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան։»․
6) Կանոնադրության 45-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել,
7) Կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52․1-րդ կետով․
«52․1․ Կրթահամալիրի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Կրթահամալիրի կառավարման խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է Կրթահամալիրի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր, այդ թվում կառավարման խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը: Ռեկտորատի գործունեության կարգը և ռեկտորատի կազմը հաստատում է Կրթահամալիրի ռեկտորը:»․
8) Կանոնադրության 81-րդ կետում «մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերը փոխարինել «դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով։
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
« »________2025թ. |
ք. Երևան
Discussed
24.03.2025 - 08.04.2025
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2024
Print30.03.2025
Դեմ եմ, քանի որ չեմ ցանկանում նման ուսումնական հաստատությունները փակվեն, միաձուլման արդյունքում որոշ կաղրեր դուրս են մնեւմ համակարգից։ Իմ կարծիքով յուրաքանչյուր կառույց առանձին-առանձին ավելի լավ կիրականացնի իր առաքելությունը։
28.03.2025
Հիանալի միտք է«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպմանը և նոր ուսումնական հաստատության ստեղծմանը։ Առաջարկում եմ վերապատրաստումներ նոր տարբերակներով։
26.03.2025
Կողմ եմ , որ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպմանը և նոր ուսումնական հաստատության ստեղծմանը։ Խնդիր եմ տեսնում հանրակրթական մասի մանկավարժների վերապատրաստման գաղափարախոսության մեջ, քանզի նշված կրթահամալիրի բովանդակությունը պետք է տարբերվի հանրակրթական դպրոցների մանկավարժների վերապատրաստումից։ Կրթական գործընթացը կազմակերպելու ընթացքում պետք է էլ ավելի ընդգծվի կարողունակությունների՝ արժեքային համակարգի և դիրքորոշման բովանդակությունը։Անհրաժեշտ եմ համարում վերապատրաստման դասընթացի առանձնահատուկ, յուրահատուկ բաղադրիչների ներառում։