30.03.2025
Դեմ եմ, քանի որ չեմ ցանկանում նման ուսումնական հաստատությունները փակվեն, միաձուլման արդյունքում որոշ կաղրեր դուրս են մնեւմ համակարգից։ Իմ կարծիքով յուրաքանչյուր կառույց առանձին-առանձին ավելի լավ կիրականացնի իր առաքելությունը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-400-Ն, «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-401-Ն, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-402-Ն, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-403-Ն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-404-Ն և «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-405-Ն օրենքներով նախատեսվում է ներկայումս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող երկու ուսումնական հաստատությունների՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հենքի վրա ստեղծել մեկ միասնական ուսումնական հաստատություն:
Ի ապահովումն հիշյալ կարգավորումների՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն և 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։
Սույն նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշման մեջ կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես, հաշվի առնելով ՀՀ ներքին գործերի նախարարության կարիքները կադրերի վերապատրաստման առումով, նախագծով որպես «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակ սահմանվում է նաև ՀՀ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության համար չափազանց կարևոր նշանակություն ունի կադրային բազայի անհրաժեշտ մակարդակի ապահովման հարցը՝ նախագծով նախատեսվում է թույլատրել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ իրականացնել նաև հանրակրթության կազմակերպումը։
Միաժամանակ, նախագծով կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակ ունեն ապահովել ինչպես «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր ուսումնական հաստատության ստեղծման, այնպես էլ նորաստեղծ ուսումնական հաստատության հետագա գործունեության բնականոն ընթացքը։
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ՝ «Կրթական միջավայրի բարելավում, ոստիկանության կադրային պատրաստում, մասնագիտական զարգացում» ուղղության 3-րդ՝ «Ոստիկանության համակարգ մուտք գործելու և շարունակական կրթության ապահովման համար ինստիտուցիոնալ նախադրյալների ձևավորում» գործողությունից։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
Սույն որոշման ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-400-Ն և «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՈ-401-Ն օրենքների անցումային դրույթների պահանջների կատարումը և կապահովվի Կրթահամալիրի հետագա աշխատանքի բնականոն ընթացքը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Discussed
24.03.2025 - 08.04.2025
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2012
Print30.03.2025
Դեմ եմ, քանի որ չեմ ցանկանում նման ուսումնական հաստատությունները փակվեն, միաձուլման արդյունքում որոշ կաղրեր դուրս են մնեւմ համակարգից։ Իմ կարծիքով յուրաքանչյուր կառույց առանձին-առանձին ավելի լավ կիրականացնի իր առաքելությունը։
28.03.2025
Հիանալի միտք է«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպմանը և նոր ուսումնական հաստատության ստեղծմանը։ Առաջարկում եմ վերապատրաստումներ նոր տարբերակներով։
26.03.2025
Կողմ եմ , որ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպմանը և նոր ուսումնական հաստատության ստեղծմանը։ Խնդիր եմ տեսնում հանրակրթական մասի մանկավարժների վերապատրաստման գաղափարախոսության մեջ, քանզի նշված կրթահամալիրի բովանդակությունը պետք է տարբերվի հանրակրթական դպրոցների մանկավարժների վերապատրաստումից։ Կրթական գործընթացը կազմակերպելու ընթացքում պետք է էլ ավելի ընդգծվի կարողունակությունների՝ արժեքային համակարգի և դիրքորոշման բովանդակությունը։Անհրաժեշտ եմ համարում վերապատրաստման դասընթացի առանձնահատուկ, յուրահատուկ բաղադրիչների ներառում։