Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

----------------- 2025 թվականի  N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտիի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝
  • Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 23․2-րդ կետով․

«23․2․ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ինժեներական ենթակառուցվածքների՝ ոռոգման առուների, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների, ավտոմոբիլային ճանապարհների ու երկաթուղագծերի տեղադրման և վերատեղադրման, ավտոմոբիլային ճանապարհների հետ դրանց հատման համաձայնեցման գործընթացը իրականացվում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված կարգին համապատասխան։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Հայաստանի Հանրապետության

          վարչապետ                                                                     Ն․ Փաշինյան

«     »   ____________ 2025 թ․ 

                                          

  • Discussed

    20.01.2025 - 04.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, Transport, Road traffic safety, Energy (electricity, heat supply, gas supply systems), Telecommunication(electronic communication)

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1848

Print

Related documents / links

Suggestions

Ալեքսանդր Դավթյան

21.01.2025

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասն էլ եսիմ մի կարևոր բան չի ասում

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: