21.01.2025
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասն էլ եսիմ մի կարևոր բան չի ասում
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 7-ի թիվ 02/16.11/4247-2023 հանձնարարականով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը, ներկայացվել է նոր տեքստով, ինչով պայմանավորված գործող որոշման լրամաշակման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածում՝ որի համաձայն հավելվածը լրացվել է նոր 23․2-րդ կետով։
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը (Կարգ) մշակվել և հաստատվել է դեռևս 2008 թվականին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշում) (այսուհետ՝ Որոշում)։ Վերջին 15 տարիների ընթավցքում Որոշումը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտում կառուցապատումները վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է, ուստի վերանայվել են գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները։ Որոշմամբ նախատաեված առանձնահատկույթուններով պայամանավորված նոր մշակվող հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգով սահմանվել են դրույթներ, որոնք նախկինում կարգավորված չեն եղել։ Նշվածով պայմանավորված անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ։
Հաշվի առնելով, որ Որոշման նոր նախագծով նախատասված առանձնահատկույթուններով հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգով սահմանվում են նոր կարգավորումներ, ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ N 1 հավելվածում ավելացնելով նոր 23․2․ կետ՝ համաձայն որի ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման, ավտոմոբիլային ճանապարհների հետ դրանց հատման համաձայնեցման գործընթացը իրականացվում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված կարգին համապատասխան։
4․ Ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն հաղորդակցուղիների տեղադրման կամ վերատեղադրման հետ կապված հարաբերություններ, որոնք բխում են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի պահանջներից:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3․2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառման իրականացման ահրաժեշտությունուից։ Նշվածի շրջանակներում փոփոխություններ են իրականացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում (ԱԺ կողմից ընդունվել է 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով)։ Մասնավորապես փոփոխություններ են կատարվել Օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներում։ Վերլուծվել և գնահատվել է գործող ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը, որը կորցրել է իր արդիականությունը։ Ուսումնասիրվել են ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտում տեղադրվող և արդեն իսկ տեղադրված հաղորդակցուղիները, հաշվի են առնվել նշված տարածքներում վերջին տասը տարիների ընթացքում կառուցված շենք-շիրությունների կառուցման արդյունքում անհրաժեշտ հաղորդակցուղինների տեղադրման խնդիրները, որի արդյունքում սույն Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները՝ առաջարկելով խնդրի լուծման արդիական մեթոդներ։ Նշվածով պայմանավորված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածը առաջարկվում է լրացնել նոր 23․2․ կետով։
7․ Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
Discussed
20.01.2025 - 04.02.2025
Type
Decision
Area
Urban planning, Transport, Road traffic safety, Energy (electricity, heat supply, gas supply systems), Telecommunication(electronic communication)
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Status
Views 1853
Print21.01.2025
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասն էլ եսիմ մի կարևոր բան չի ասում