Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
       «Ներքին գործերի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու մասին» Ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2Կարգավորման նպատակը և բնույթը

 Նախագծով առաջարկվում է սահմանել միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:


  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
    Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
    «Ներքին գործերի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու մասին» Ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:

 

5Ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունմամբ կապահովվի «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու՝ ՀՀ ներքին գործերի  նախարարին վերապահված լիազորության իրականացումն, ինչպես նաև կհստակեցվեն տարածական տվյալների ու ծառայությունների ստեղծման, պահպանման և թարմացմանն ներկայացվող կանոնները:


  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։


 

  • Discussed

    13.12.2024 - 28.12.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2143

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: