Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 

 

«    » ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թ․                     

                                N ———-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                                                                                                Ա. Սարգսյան

 

 

 

 

Հավելված

ՀՀ ներքին գործերի նախարարի

2024 թվականի                       -ի

N    -Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ

 

  1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ԻՍՕ (ISO) 19115, ԻՍՕ (ISO) 19119 և ԻՍՕ (ISO) 19139 ստանդարտների հիման վրա Ներքին գործերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ` Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
  2. Մետատվյալները ստեղծվում, պահպանվում և թարմացվում են Նախարարության կողմից` «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
  3. Մետատվյալները ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
  4. Մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման համար պատասխանատու է Նախարարությունը:
  5. Նախարարությունը ստեղծում է Մետատվյալների բազա` Մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով:
  6. Մետատվյալների բազան ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները:
  7. Մետատվյալների բազան ստեղծվում և թարմացվում է էլեկտրոնային եղանակով` Նախարարության կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կադաստրի կոմիտե) ղեկավարի 2022 թվականի մարտի 31-ի N 76-Ն հրամանով սահմանված հավելվածի Ձևի:
  8. Մետատվյալների բազան էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում:
  9. Նախարարությունն օգտագործում է Մետատվյալներն իր լիազորություններն իրականացնելու համար, ապահովում է դրանց օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը և տրամադրումը կամ հասանելիությունը (էլեկտրոնային եղանակով) ոլորտի լիազոր մարմնին` Կադաստրի կոմիտեին:

 

 

  • Discussed

    13.12.2024 - 28.12.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2144

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: