ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Ներքին գործերի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու մասին» Ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2․Կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծով առաջարկվում է սահմանել միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
«Ներքին գործերի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու մասին» Ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:
5․Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու՝ ՀՀ ներքին գործերի նախարարին վերապահված լիազորության իրականացումն, ինչպես նաև կհստակեցվեն տարածական տվյալների ու ծառայությունների ստեղծման, պահպանման և թարմացմանն ներկայացվող կանոնները:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
13.12.2024 - 28.12.2024
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 2146
Տպել