Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն N____

 

ք․Երևան                                                                                              «____»_____________2024թ

 

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 76.1-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետը՝

հ ր ա մ ա յ ու մ   ե մ

                  

  1. Հաստատել կորպորատիվ կառավարման կանոնագիրքը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Կանոնագրքին միացող կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար պատրաստել և հրապարակել Կանոնագրքով նախատեսված տարեկան հաշվետվությունը և դրա մաս կազմող կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրում «Հետևի՛ր կամ բացատրի՛ր» սկզբունքի հիման վրա ներկայացնել իր կորպորատիվ կառավարման պրակտիկան:
  3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքէջումհրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Discussed

    08.05.2024 - 24.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy, Financial, Economical, State property management, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1159

Print

Related documents / links

Suggestions

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.05.2024

2. Կանոնագրքի նախագծի բովանդակության ցանկում նշված մի քանի Սկզբունքներ կանոնագրքի նախագծի տեքստում բացակայում են։ Դրանցից են․ ա/ Սկզբունք I.7-ը (Ինստիտուցիոնալ ներդրողների պարտականությունները) և բ/ Սկզբունք V.2-ը (Ոչ ֆինանսական հաշվետվությունները)։ Բացի այդ, Բովանդակության մեջ Սկզբունք I.6-ի «Հսկող բաժնետիրոջ պարտականությունները», ձևակերպված է որպես «Նշանակալից բաժնետիրոջ պարտականությունները»։ Հարկ է նշել, որ հսկող բաժնետերը և նշանակալից բաժնետերը տարբեր հասկացություններ են։ Ելնելով վերոնշյալից․ Առաջարկություն • Կանոնագրքի բովանդակության տեքստում արձանագրել ա/ Սկզբունք I.7-ը (Ինստիտուցիոնալ ներդրողների պարտականությունները) և բ/ Սկզբունք V.2-ը (Ոչ ֆինանսական հաշվետվությունները)։ • Սկզբունք I.6-ի ներքո հստակեցնել «հսկող բաժնետեր» և «նշանակալից բաժնետեր» հասկացությունները։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.05.2024

Գլուխ 5. «Կազմակերպության հարաբերությունները շահակիցների հետ»-ում․ • Այս Գլխում նշված միակ Սկզբունքը (Սկզբունք V.1 Կազմակերպության շահակիցները կորպորատիվ կառավարման համակարգում) համընկնում է ՏՀԶԿ/G20-ի կորպորատիվ կառավարման VI.Դ Սկզբունքի հետ։ Այն «Կենսակայունություն և դիմակայունություն» սկզբունքների խմբի սկզբունքներից մեկն է։ Ցանկալի է, այդ խմբի Սկզբունքներ VI.Ա-ն (Կենսակայունությանն առնչվող բացահայտումները նույնպես լինեն հետևողական, համադրելի, հուսալի և ներառեն հետահայաց ու հեռանկարային էական տեղեկատվություն, որը ողջամիտ ներդրողը կարևոր կհամարի ներդրումային կամ քվեարկության որոշում կայացնելիս) և VI․Բ-ն (Ընկերության գործարար ռազմավարությանն առնչվող կենսակայունության հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու և էական համարվող հարցերը գնահատելու համար կորպորատիվ կառավարման համակարգերը պետք է երկխոսություն թույլ տան ընկերության, բաժնետերերի ու շահակիցների միջև) նույնպես ներառվեին Կանոնագրքի նախագծի մեջ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

24.05.2024

Գլուխ 4. «Տեղեկատվության բացահայտում և թափանցիկություն»-ում․ • Հստակ նշել, թե ինչպիսի էական տեղեկատվություն պետք է բացահայտի կորպորատիվ կառավարման սկզբունքներով առաջնորդվող ընկերությունը։ Համաձայն ՏՀԶԿ/G20-ի կորպորատիվ կառավարման IV.Ա Սկզբունքի՝ էական բացահայտման (disclosure) ենթակա տեղեկատվություն են․ ա/ ընկերության ֆինանսական և գործառնական արդյունքները, բ/ ընկերության նպատակները և կենսակայունության (sustainability) վերաբերյալ տեղեկատվությունը, գ/ կապիտալի կառուցվածքը և դրանց վերահսկման կառուցակարգերը, դ/ խոշոր բաժնետերերը, այդ թվում` իրական շահառուները և քվեարկության իրավունքը, ե/ տնօրենների խորհրդի կազմի և անդամների, այդ թվում՝ նրանց որակավորման, ընտրության գործընթացի, այլ ընկերությունների տնօրենների խորհրդում անդամության, ինչպես նաև տնօրենների խորհրդի կողմից նրանց անկախության դիտարկման վերաբերյալ տեղեկատվությունը, զ/ տնօրենների խորհրդի անդամների և առանցքային ղեկավարների վարձատրությունը, է/ կապակցված կողմերի հետ գործարքները, ը/ ռիսկի կանխատեսվող գործոնները, թ/ կառավարման կառուցվածքները և քաղաքականությունները, ներառյալ՝ կորպորատիվ կառավարման ազգային կանոնագրքին կամ քաղաքականություններին համապատասխանության աստիճանն ու դրանց իրագործման գործընթացը, և ժ/ պարտքային պայմանագրերը, ներառյալ՝ ստանձնած պարտավորություններին (կովենանտներ) չհամապատասխանելու ռիսկերը։ • Նշված գլխում ներառել ՏՀԶԿ/G20-ի կորպորատիվ կառավարման IV.Բ Սկզբունքը – Տեղեկատվությունը պետք է պատրաստվի և բացահայտվի հաշվապահական հաշվառման և բացահայտման միջազգային բարձրորակ չափորոշիչներին համապատասխան:

See more