Add to favourites

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 2024 թվականի N ___-Ն

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 


 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

----ի N ----Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված՝ արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանքի) խմբաքանակի հաշվառման ու պահման իրականացման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ տնտեսավարող սուբյեկտն է պարզում կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին:
  3. Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա տեսչական մարմինը արտադրանքը վտանգավոր է ճանաչում և ընդունում համապատասխան որոշում կամ արձակում կարգադրագիր:
  4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշման մեջ նշվում է վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերաբերյալ:
  5. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար, ինչպես նաև մինչև խախտման վերացումը:
  6. Տեսչական մարմինը վարում է վտանգավոր արտադրանքի հաշվառման մատյան՝ համաձայն ձև N 1:
  7. Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մատյանը նաև թվայնացվում է և պահպանվում տեսչական մարմնի բազայի ցանցում:
  8. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր լինելու մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում տեսչական մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տված կամ հայտարարագիրը գրանցած մարմնին:
  9. Տեսչական մարմնի կողմից վտանգավոր արտադրանքի մասին տեղեկատվությունը տրվում է շահագրգիռ մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  10. Վտանգավոր արտադրանքի պահման գործընթացն իրականացնում է այն տնօրինող տնտեսավարող սուբյեկտն՝ իր միջոցների հաշվին, անձամբ կամ համապատասխան կազմակերպության միջոցով:
  11. Վտանգավոր արտադրանքը պահվում է դրա համար նախատեսված սենյակում կամ սենյակի առանձին հատվածում՝ եթե սենյակի մնացած ապրանքների համար վտանգ չի հանդիսանում, պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հրդեհային անվտանգության կանոնները:
  12. Վտանգավոր արտադրանքը պահվում է մինչև այն ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ որոշման ընդունումը, ինչպես նաև խախտման վերացումը:

 

 

 

ՁԵՎ N 1

ՄԱՏՅԱՆ 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

NN

Վտանգավոր արտադրանքի  անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Վտանգավոր արտադրանքի  ներմուծման, արտադրման, իրացման  տարեթիվը, ամիսը, օրը

Տուժողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը

Վտանգավոր արտադրանք  արտադրող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ

Վտանգավոր արտադրանք  իրացնող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ

Վտանգավոր արտադրանք  ներմուծող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ

Վտանգավոր արտադրանքի   բացահայտման վայրը

Վտանգավոր արտադրանքի  բնույթը՝ վտանգավոր արտադրանքի  հանգամանքների և պատճառների համառոտ նկարագիրը

Արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին  որոշման համարը և կազմման տարեթիվը, ամսաթիվը

Վտանգավոր արտադրանքի  հետևանքները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    22.03.2024 - 07.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 576

Print

Related documents / links