Add to favourites

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

«____»  «______________ »  2024 թվականի  N _____-Ն

 

        ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 5-րդ հոդվածի       4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1․ Հաստատել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  

          ք. Երևան

                                                                                                           

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի _________  __-ի

N _____-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում տեղեկացման կարգը:
  2. Տեսչական մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով տեղեկանք (Ձև 1) է ներկայացնում համապատասխան պետական մարմին` նշելով`

ա) տնտեսվարող սուբյեկտի իրավաբանական անձ լինելու դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, իսկ տնտեսվարող սուբյեկտի լիցենզավորված անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,

բ) տնտեսվարող սուբյեկտի գործունեության տեսակը,

գ) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրը,

դ) հայտնաբերված իրավախախտման տեսակը և դրա առնչությունը համապատասխան պետական մարմնի հետ:

  1. Տեսչական մարմինը այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում տեղեկանքի հետ կարող է ներկայացնել նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում պահանջած տեղեկություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ և գործին վերաբերող այլ նյութեր, եթե դրանք առնչվում են համապատասխան պետական մարմնի լիազորություններին:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի ղեկավար                                                Ա.Հարությունյան                                                       

 

 

 

Ձև N 1

 

(ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ  ԱՆՎԱՆՈՒՄԸ)

____________________________________________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N  _______

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Տնտնեսվարող օբյեկտի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) ______________________________________________________________ ___________________________________________________________________________________________________________________
  2. Գտնվելու վայրը (բնակության կամ հաշվառման վայրը) _________________________________________________________________________________
  3. Տնտեսվարող սուբյեկտի գործունեության տեսակը ______________________________

_______________________________________________________________

 

  1. Գործունեության իրականացման վայրը __________________________________________

______________________________________________________________

  1. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը __________________________________

_______________________________________________________________

  1. Հայտնաբերված իրավախախտման տեսակը և դրա առնչությունը համապատասխան պետական մարմնի հետ ___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

____________________________________________                         ______________________

    (Տեսչական մարմնի ղեկավարի անուն ազգանուն)                                                (Ստորագրություն)

 

 

 

 

 

 

  • Discussed

    20.03.2024 - 04.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 539

Print

Related documents / links