Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 348-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

____Ն

 

ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 348-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» N 348-Ն հրամանի հավելվածի (այսուհետ հավելված) 4-րդ կետից հանել «նվազագույնը հինգ,» բառերը:
  2. Հավելվածի 12-րդ կետի 1)-ին մասի բ. ենթակետում «առաջնային տեղաբաշխման» բառերը փոխարինել «տեղաբաշխման (առանց լրացուցիչ տեղաբաշխման)» բառերով, հանել «մրցակցային» բառերը:
  3. Հավելվածի 12-րդ կետի 1)-ին մասում «ընդ որում» բառերից հետո լրացնել «վերջնահաշվարկի օրվանից հաշված՝» բառերը:
  4. Հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«13. Յուրաքանչյուր գործակալի եռամսյակային գնահատականի որոշման նպատակով կիրառվում է գործակալների գնանշումների կանոնների խախտումների քանակի ցուցանիշ: Առավելագույն խախտում թույլ տված գործակալի կամ գործակալների յուրաքանչյուր ցուցանիշի գծով ստացված կշռված միավորների հանրագումարից հանվում է գնահատվող եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող գործակալների ընդհանուր թվի տասնորդական միավոր: Հավասար խախտումների քանակ ունեցող յուրաքանչյուր գործակալի միավորների հանրագումարից հանվում է խախտումների ցանկում նախորդ խախտումների քանակի ցուցանիշից 0.1 միավոր: Խախտումների ցանկում յուրաքանչյուր հաջորդ գործակալի միավորների հանրագումարից հանվում է նախորդ խախտումների քանակի ցուցանիշից 0.1 միավոր: Խախտում թույլ չտված գործակալից միավորներ չեն հանվում:»

  1. Հավելվածի 22-րդ կետում «չի խախտվում սույն կարգի 4-րդ կետով սահմանված գործակալների նվազագույն քանակը» բառերը փոխարինել «գործակալների քանակը հինգից մեծ է» բառերով:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

 

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

  • Discussed

    07.03.2024 - 22.03.2024

  • Type

    Order

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 687

Print

Related documents / links