Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի _____________ -ի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 429-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 3-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել,

2) 4-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել,

3) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին կետ.

«4.1. Չի թույլատրվում օգտագործված բժշկական արտադրատեսակների ներմուծումը, բացառությամբ վերականգնված (refurbished) բժշկական արտադրատեսակների, որոնք ուղեկցվում են սույն կարգի N 2 հավելվածով սահմանված փաստաթղթերով:».

4) 9-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Հայտատուն հայտարարագրում է ներմուծվող բժշկական արտադրատեսակները՝ ըստ առևտրային անվանումների:».

5) 17-րդ կետում.

ա. առաջին նախադասությունում «2 աշխատանքային օրվա ընթացքում հայտը բավարարում կամ մերժում է» բառերը փոխարինել «1 աշխատանքային օրվա ընթացքում հայտը բավարարում է` տրամադրելով հավաստագիր, կամ մերժում է` ընդունելով հրաման» բառերով.

բ. երկրորդ նախադասությունից հանել «հավաստագիր տրամադրելու մասին հրամանի հիման վրա» բառերը.

6) 19-րդ կետի առաջին նախադասությունում «6» թիվը փոխարինել «5» թվով, իսկ «10» թիվը՝ «9» թվով.

7) Ձև N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարար

____________________________

(անունը, ազգանունը)

__________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

կամ իրավաբանական անձի անվանումը) 

__________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ բնակության կամ

իրավաբանական անձի գտնվելու վայրը)

__________________________________

(հեռախոսահամարը, էլ. հասցեն)

__________________________________

(ՀՎՀՀ)

 

ՀԱՅՏ N ______

 

քաղ. Երևան                                                                           20… թ.       _______________

 

Խնդրում եմ տալ  ____________________________________________________________________ հավաստագիր

ներմուծման (համապատասխանության)

__________________________________________________________________________________

(մատակարարի (արտահանողի) երկիրը և կազմակերպությունը)

 

____________________________________________________________________________ հաշիվ-ապրանքագրով

(հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը)

 

Ներմուծվող  ___________________________________________________________________  համապատասխան

(հաշիվ ապրանքագրի դիրքերի համարները)

 

 բժշկական արտադրատեսակների համար՝ համաձայն կից փաստաթղթերի:».

  

8) Ձև N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Կառավարական տուն N 3

հեռ. (+ 374 60) 80 80 03

էլ. փոստ info@moh.am

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ) ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

1. Ներմուծողի անվանումը և

հասցեն՝

ՀՎՀՀ

3. Ենթահայտի համարը

4. Գրանցման համարը

5.Թույլտվության համարը

 

 

 

 

6. Ներկայացման ամսաթիվը

7. Գրանցման ամսաթիվը

8. Թույլտվության ամսաթիվը

 

 

 

9.Կարգավիճակը

10.Հայտի տեսակը

11. Վավերական է մինչև

2. Արտահանողի (մատակարարի) անվանումը և հասցեն՝

 

 

 

 

12. Առևտուր

անող երկիրը

13. Թույլատրված քանակը

14. Մերժված

քանակը

 

 

 

15. Հիմնավորող փաստաթղթերը`

NN

ը/կ

անվանումը

ծածկագիրը

համարը

ամսաթիվը

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

16. Թույլատրված բժշկական արտադրատեսակը՝

 

NN

ը/կ

Անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

քանակը

միավորը

արտադրողը, երկիրը

սերիան

ժամկետը

 

 

 

 

 

 

 

 

 17. Հատուկ նշումներ

 Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախարարության գլխավոր քարտուղար`».

 9) Աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Աղյուսակ

 

Բժշկական արտադրատեսակների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրեր

 

 

3001-ից

3001 90 200 0

3005-ից

3005 10 000 0; 3005 90

3006-ից

3006 10 100 0; 3006 40 000 0; 3006 50 000 0; 3006 70 000 0; 3006 91 000 0

3307-ից

3307 90 000

3822-ից

3822 11 000 0; 3822 12 000; 3822 13 000 0; 3822 19 000

4014

 

4015-ից

4015 12 000

4818-ից

4818 90 100 0

6307-ից

6307 90 920 0

9001-ից

9001 30 000 0; 9001 40; 9001 50

9004-ից

9004 10; 9004 90

9018

 

9019

 

9021

 

9022

 

9402

 

».

2. Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
                                                                                                                   Ն. Փաշինյան

 

Երևան

  • Discussed

    27.02.2024 - 13.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1804

Print

Related documents / links

Suggestions

«Ռոմա» ՍՊԸ

13.03.2024

Ի լրումն նախորդ առաջարկի՝ առաջարկում ենք մեկ անգամ Ձեզ տրամադրել ներմուծվող բոլոր լաբորատոր թեստ-հավաքածուների (IVD) անվանումները, որոնք համապատասխան մասնագետների կողմից կներմուծվեն համակարգ, իսկ ներմուծման ժամանակ հայտատուն կլրացնի միայն սերիայի համարները:

<<Լեվադենտ>> ՍՊԸ

12.03.2024

Նախագծով առաջարկվող փոփոխությունները ողջունելի են, և միանշանակ կունենան դրական ազդեցություն բժշկական արտադրանք ներմուծողների բնականոն գործունեության վրա: Սակայն դեռ կան որոշ ձևակերպումներ որոնք կարող են տարընթերցումների տեղիք տալ: Մասնավորապես՝ 1. Փոփոխությունից հետո 3-րդ կետը կունենա հետևյալ տեսքը <<Բժշկական արտադրատեսակները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համաձայն (Աղյուսակ), ինչպես նաև ըստ անվանումների>>: Հարց է առաջանում եթե փոփոխությամբ առաջարկվում է հանել 2-րդ նախադասությունը, ապա ինչու ենք պահում 1-ին նախադասության վերջին չորս բառերը՝ այն է - <<ինչպես նաև ըստ անվանումների>>: Արդյոք այս ձևակերպումը նշանակում է, որ աղուսյակում չընդգրկված ծածկագրերով բժշկական արտադրատեսակների ներմուծումը շարունակվելու է իրականացվել նույն կարգով: Եթե այո, առաջարկում ենք մանրամասն նշել որոնք են այն ապրանքները, որոնք դասակարգվելու են ըստ անվանումների, եթե ոչ ապա ճիշտ կլինի առաջին նախադասությունը նույնպես խմբագրել՝ հանելով վերջին չորս բառերը: 2 Փոփոխությունից հետո 4-րդ կետը կունենա հետևյալ տեսքը <<Աղյուսակում ընդգրկված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով ոչ բժշկական արտադրատեսակ ներմուծելու դեպքում ապրանքները ենթակա չեն հավաստագրման>>: Հարց է առաջանում, ով է որոշելու վերոնշյալ ապրանքների ոչ բժշկական լինելը՝ ներմուծողը, մաքսային մարմինները թէ առողջապահության նախարարությունը: Առաջարկում ենք 4-րդ կետն այնպես վերաշարադրել, որպեսզի չլինի տարընթերցում, հստակ գրված լինի ով է որոշելու ապրանքների ոչ բժշկական լինելը և նկարագրել ներմուծման ընթացակարգը:

«Ռոմա» ՍՊԸ

12.03.2024

Ողջունելի է, որ հայտի բավարաման/մերժման ժամկետը նախատեսվում է կրճատել, սակայն առաջարկում ենք վերանայել նաև ներմուծման հավաստագրի տրամադրման կամ դրա հիմնավորված մերժման ժամկետները, հաշվի առնելով, որ ապրանքների պահպանումը մաքսային պահեստներում առաջացնում է հավելյալ ծախսեր: Միաժամանակ,կան ապրանքատեսակներ, որոնք ունեն պահպանման կարճ ժամկետ, կամ նախատեսված են հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների համար, և թույլտվության տրամադրման ամեն ժամը կարևոր է: Այսպիսով, առաջարկում ենք հավաստագրի տրամադրման կամ մերժման ժամկետը սահմանել առավելագույնը 5 աշխատանքային օր՝ գրանցված և չգրանցված ապրանքատեսակների համար:

See more