Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման նպատակը Որոշման կիրառման ընթացքում վերհանված խնդիրներին համապատասխան անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների իրականացմամբ ներմուծման գործընթացը հստակեցնելը և առավել պարզ ու հարմար դարձնելն է:

  • Discussed

    27.02.2024 - 13.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3179

Print

Suggestions

«Ռոմա» ՍՊԸ

13.03.2024

Ի լրումն նախորդ առաջարկի՝ առաջարկում ենք մեկ անգամ Ձեզ տրամադրել ներմուծվող բոլոր լաբորատոր թեստ-հավաքածուների (IVD) անվանումները, որոնք համապատասխան մասնագետների կողմից կներմուծվեն համակարգ, իսկ ներմուծման ժամանակ հայտատուն կլրացնի միայն սերիայի համարները:

<<Լեվադենտ>> ՍՊԸ

12.03.2024

Նախագծով առաջարկվող փոփոխությունները ողջունելի են, և միանշանակ կունենան դրական ազդեցություն բժշկական արտադրանք ներմուծողների բնականոն գործունեության վրա: Սակայն դեռ կան որոշ ձևակերպումներ որոնք կարող են տարընթերցումների տեղիք տալ: Մասնավորապես՝ 1. Փոփոխությունից հետո 3-րդ կետը կունենա հետևյալ տեսքը <<Բժշկական արտադրատեսակները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համաձայն (Աղյուսակ), ինչպես նաև ըստ անվանումների>>: Հարց է առաջանում եթե փոփոխությամբ առաջարկվում է հանել 2-րդ նախադասությունը, ապա ինչու ենք պահում 1-ին նախադասության վերջին չորս բառերը՝ այն է - <<ինչպես նաև ըստ անվանումների>>: Արդյոք այս ձևակերպումը նշանակում է, որ աղուսյակում չընդգրկված ծածկագրերով բժշկական արտադրատեսակների ներմուծումը շարունակվելու է իրականացվել նույն կարգով: Եթե այո, առաջարկում ենք մանրամասն նշել որոնք են այն ապրանքները, որոնք դասակարգվելու են ըստ անվանումների, եթե ոչ ապա ճիշտ կլինի առաջին նախադասությունը նույնպես խմբագրել՝ հանելով վերջին չորս բառերը: 2 Փոփոխությունից հետո 4-րդ կետը կունենա հետևյալ տեսքը <<Աղյուսակում ընդգրկված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով ոչ բժշկական արտադրատեսակ ներմուծելու դեպքում ապրանքները ենթակա չեն հավաստագրման>>: Հարց է առաջանում, ով է որոշելու վերոնշյալ ապրանքների ոչ բժշկական լինելը՝ ներմուծողը, մաքսային մարմինները թէ առողջապահության նախարարությունը: Առաջարկում ենք 4-րդ կետն այնպես վերաշարադրել, որպեսզի չլինի տարընթերցում, հստակ գրված լինի ով է որոշելու ապրանքների ոչ բժշկական լինելը և նկարագրել ներմուծման ընթացակարգը:

«Ռոմա» ՍՊԸ

12.03.2024

Ողջունելի է, որ հայտի բավարաման/մերժման ժամկետը նախատեսվում է կրճատել, սակայն առաջարկում ենք վերանայել նաև ներմուծման հավաստագրի տրամադրման կամ դրա հիմնավորված մերժման ժամկետները, հաշվի առնելով, որ ապրանքների պահպանումը մաքսային պահեստներում առաջացնում է հավելյալ ծախսեր: Միաժամանակ,կան ապրանքատեսակներ, որոնք ունեն պահպանման կարճ ժամկետ, կամ նախատեսված են հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների համար, և թույլտվության տրամադրման ամեն ժամը կարևոր է: Այսպիսով, առաջարկում ենք հավաստագրի տրամադրման կամ մերժման ժամկետը սահմանել առավելագույնը 5 աշխատանքային օր՝ գրանցված և չգրանցված ապրանքատեսակների համար:

See more