Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1546-N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

___________ 2024 թվականի N ____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 897-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1412-Ն և 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և Անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է1», «է2», «է3» կետերով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.

  1. Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 897-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
  • նախաբանում «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման 90-րդ կետի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է1» կետով» բառերով։
  1. Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1412-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
  • նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 129-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետով» բառերով,
  • որոշման 3-րդ կետի բառերը հանել,
  • հավելվածի՝

14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ «14Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների հատատեղերի հատկացումը կատարվում է սույն կարգի և Կառավարոթյան 2015 թվականի սեպտեմբերի 17-ի   «Հատատեղերի հատկացման և տեղազննման կարգը հաստատելու մասին» N 1072-Ն որոշմամբ։»։

3) 15-րդ կետում «20 տոկոս» բառերը փոխարինել 10 տոկոս բառերով,

4) 20-րդ կետում «20 տոկոս» բառերը փոխարինել 10 տոկոս բառերով,

     5) 22-րդ կետի «Հատատեղերը հատկացվում են սույն կարգին համապատասխան՝ կնքելով և համարակալելով հատման նշանակված ծառերը» բառերը հանել։

  1. Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի   15-ի  «Անտառային ծառատեսակների հատման տարիքի կարգը սահմանելու մասին» N 1546-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
  • նախաբանում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 10-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման 152-րդ կետին  համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է3» կետով» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

                                       

                                       Հայաստանի Հանրապետության

                                                     վարչապետ                                                                 Ն. Փաշինյան

 

 

 

«      »                   2024թ.

  ք. Երևան

 

  • Discussed

    19.02.2024 - 05.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 852

Print