Add to favourites

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2024 թվականի N         -Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 կառավարության 2024 թվականի

-ի N    -Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ

 

  1. Սույնով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, սահմանվում են՝ մաքսային հսկողության գոտիներում ապրանքների, անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև անձանց վարքագծի պարտադիր կանոնները։
  2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի տարածքներում գտնվող մաքսային հսկողության գոտիներում, որտեղ սահմանված է և գործում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, անցման կետերով անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը, պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը հսկվում  և կարգավորվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի մայիսի 12-ի թիվ 735-Ն որոշմամբ:
  3. Սույն կանոնների 2-րդ կետում նշված մաքսային հսկողության գոտիներից տարբերվող մաքսային հսկողության այլ գոտիներում (այսուհետև Գոտի)՝ ապրանքների, տրանսպորտային միջոցների, անձանց մուտքը, ելքը, տեղաշարժը իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ՝ դրա համար նախատեսված եղանակով, ընթացակարգերով և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում:
  4. Գոտիների տարածքում ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղակայումը, կայանումը, կանգառը, իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց թույլտվությամբ՝ դրա համար նախատեսված և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված վայրերում, ուղիներով, ժամանակահատվածում և տևողությամբ:
  5. Գոտիներ անձանց, ներառյալ երրորդ անձանց (մաքսային մարմնի կամ պետական այլ մարմնի պաշտոնատար անձ կամ գոտու կազմակերպչի համապատասխան պաշտոնական  լիազորություններով օժտված անձ չհանդիսացող այլ անձինք, այսուհետև՝ երրորդ անձինք), ինչպես նաև պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը, դուրս գալը, գտնվելը կամ գործելը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, ըստ անհրաժեշտության, համապատասխան թույլտվությունների կամ անցագրերի տրամադրմամբ:
  6. Հսկողություն իրականացնող մաքսային մարմնի որոշմամբ՝ Գոտիները կարող են բաժանված լինել հասանելիության տարբերակված տարածքների:  
  7. Գոտիներում անձինք պարտավոր են կատարել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ մաքսային հսկողության անհրաժեշտությամբ պայմանավորված և դրանից բխող իրավաչափ հրահանգները և ցուցումները:
  8. Գոտիներում երրորդ անձանց մուտքը, գտնվելը պետք է ունենա բացառապես հայտարարագրման, բացթողնման և (կամ) մաքսային հսկողության շրջանակներում մաքսային կամ այլ գործառնությունների իրականացմանը մասնակցության, կամ դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման նպատակ և պատճառաբանություն:
  9. Գոտու տարածք երրորդ անձանց մուտքը, այդ տարածքում գտնվելը առանց հայտարարագրման, բացթողնման և (կամ) մաքսային հսկողության շրջանակներում այլ մաքսային գործառնությունների իրականացման նպատակի արգելվում է:
  10. Մաքսային գործառնությունների իրականացման ընթացքում և վայրում, մաքսային հսկողության ենթարկվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մոտակայքում ծխելը, ինչպես նաև այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք վտանգում են ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կամ ակնհայտորեն անհամապատասխան են իրավիճակին կամ գործընթացին, արգելվում է:
  11. Գոտու տարածքում անձանց և տրանսպորտային միջոցների շարժը, գտնվելը, կայանելը կամ կանգառը թույլատրվում է հատուկ այդ նպատակով հատկացված կամ առանձնացված վայրերում:

 

 

  • Discussed

    07.02.2024 - 22.02.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1057

Print

Related documents / links