Add to favourites

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-34-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

« Հոդված 30.

Հարկային մարմնի հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները

  1. Հարկային մարմնի հանրային ծառայողներին թույլատրվում է կրել և պահել զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև հատուկ միջոցներ և զենք կիրառել, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել օրենքով սահմանված պարտականությունների կատարումը: Նախքան հատուկ միջոցների և զենքի կիրառման իրավասություն ստանալը հարկային մարմնի հանրային ծառայողները, հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն (ուսուցում) և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու հմտություն և հարկ եղած դեպքում ցուցաբերել կամ ապահովել առաջին օգնություն:
  2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաև տեսակի ընտրությունը կատարելիս հարկային մարմնի հանրային ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
  3. Հարկային մարմնի հանրային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ հարկային մարմնի հանրային ծառայողի կյանքի, առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:
  4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները հարկային մարմնի հանրային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:
  5. Օրենքով չնախատեսված դեպքերում հարկային մարմնի հանրային ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը կամ սահմանների անցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
  6. Հարկային մարմնի հանրային ծառայողն իր կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է վերադասության կարգով մինչև հարկային մարմնի ղեկավարին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազին:

Հոդված 31. Ֆիզիկական ուժի կիրառումը

  1. Հարկային մարմնի հանրային ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով հարկային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի դիմադրություն ցուցաբերած անձի կամ անձանց նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում հարկային մարմնի հանրային ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը:

Հոդված 32. Հատուկ միջոցների կիրառումը

  1. Հատուկ միջոցները Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական, հոգեբանական կամ նյութական օբյեկտների, տրանսպորտային միջոցների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիսհարկային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`
  • իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը խափանելիս.
  • ծառայողական պարտականությունները կատարող հարկային մարմնի հանրային ծառայողի նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
  • ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
  • երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
  • դիմադրություն ցույց տվող իրավախախտին ձերբակալելու կամհարկային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ հարկային մարմնի հանրային ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին.
  • տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե դրա վարորդը չի կատարումհարկային մարմնի հանրային ծառայողի օրինական պահանջները:
  • ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:
  1. Հարկային մարմնի հանրային ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են կիրառել`
  • ռետինե մահակներ` սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • արցունքաբեր, գրգռիչ նյութեր, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդկետերով նախատեսված դեպքերում.
  • ձեռնաշղթաներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • արգելանքներ քանդելու միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում.
  • ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի 1-5-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում:
  1. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են կիրառվել նաև սույն օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:
  2. Արգելվում է հատուկ միջոցները կիրառել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները կիրառվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:
  3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում հարկային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի օգտագործել իրեն հասանելի բոլոր հնարավոր միջոցները:

Հոդված 33 Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)

  1. Հարկային մարմնի հանրային ծառայողները հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ժամանակ իրավունք ունեն զենք գործադրել`

1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.

2) հարկային մարմնի հանրային ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին կամ հանցանք կատարած  լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս. 

  • հարկային մարմնի տնօրինության տակ գտնվող շենքերի, շինությունների և տարածքների վրա, ինչպես նաև հարկային մարմնի հանրային ծառայողի կողմից իրականացվող ուղեկցման և ապրանքների տեղափոխման ժամանակ խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս:
  1. Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործել`

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի, առողջության համար և չի ենթարկվում հարկային մարմնի հանրային ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) մարդկանց կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

  1. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
  2. Կոմիտեի սպառազինության մեջ կարող է ընդգրկվել մարտական, ինչպես նաև զենքիվերաբերյալ տեղեկությունների պետական կադաստր մուտքագրված ցանկացած զենք:
  3. Հարկային մարմնի ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, հարկային մարմնի հանրային ծառայողներին զենք տալու, նրանց կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հարկային մարմնի ղեկավարի հրամանով։

Հոդված        

34. Հարկային մարմնի հանրային ծառայողների անհատական       պաշտպանության միջոցները

  1. Անձնական անվտանգության ապահովման համար հարկային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

 

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 13-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․

 «13) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող են կիրառել հատուկ տեխնիկական և այլ միջոցներ։»։

 

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածում․

  1. 1-ին մասի 9-րդ կետում «հրազեն» բառը փոխարինել «զենք» բառով․
  2. 1-ին մասում լրացնել նոր 12-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«12) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող են կիրառել հատուկ տեխնիկական և այլ միջոցներ։»։

 

Հոդված 2. Օրենքի 26-29-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

« Հոդված 26.

 Մաքսային մարմնի հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները

  1. Մաքսային մարմնի հանրային ծառայողներին թույլատրվում է կրել և պահել զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև հատուկ միջոցներ և զենք կիրառել, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել օրենքով սահմանված պարտականությունների կատարումը: Նախքան հատուկ միջոցների և զենքի կիրառման իրավասություն ստանալը մաքսային մարմնի հանրայինծառայողները, մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն (ուսուցում) և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու հմտություն և հարկ եղած դեպքում ցուցաբերել կամ ապահովել առաջին օգնություն:
  2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաև տեսակի ընտրությունը կատարելիս մաքսային մարմնի հանրային ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
  3. Մաքսային մարմնի հանրային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ մաքսային մարմնի հանրային ծառայողի կյանքի, առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:
  4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային մարմնի հանրային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:
  5. Օրենքով չնախատեսված դեպքերում մաքսային մարմնի հանրային ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը կամ սահմանների անցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
  6. Մաքսային մարմնի հանրային ծառայողն իր կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է վերադասության կարգով մինչև մաքսայինմարմնի ղեկավարին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազին:

Հոդված 27. Ֆիզիկական ուժի կիրառումը

  1. Մաքսային մարմնի հանրային ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով մաքսային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի դիմադրություն ցուցաբերած անձի կամ անձանց նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում մաքսային մարմնի հանրային ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը:

Հոդված 28. Հատուկ միջոցների կիրառումը

  1. Հատուկ միջոցները Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական, հոգեբանական կամ նյութական օբյեկտների, տրանսպորտային միջոցների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիսմաքսային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`
  • իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը խափանելիս.
  • մաքսային մարմնի հանրային ծառայողին կամ մաքսանենգության դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
  • ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
  • երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
  • դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամմաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ մաքսային մարմնի հանրային ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին.
  • տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե դրա վարորդը չի կատարումմաքսային մարմնի հանրային ծառայողի օրինական պահանջները:
  • ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:
  • մաքսայինհսկողության իրականացման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.
  • ապացուցողական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:
  1. Մաքսային մարմնի հանրային ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են կիրառել`
  • ռետինե մահակներ` սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • արցունքաբեր, գրգռիչ նյութեր, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • ձեռնաշղթաներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • արգելանքներ քանդելու միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
  • հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում.
  • ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի 1-5-րդ և 7-9-րդ կետերով նախատեսված դեպքերում:
  1. Ծառայողական շների կիրառման, վարժեցման և պահման կարգը հաստատվում է մաքսայինմարմնի ղեկավարի հրամանով:
  2. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են կիրառվել նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:
  3. Արգելվում է հատուկ միջոցները կիրառել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները կիրառվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:
  4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում մաքսային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի օգտագործել իրեն հասանելի բոլոր հնարավոր միջոցները:

Հոդված 29 Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)

  1. Մաքսային մարմնի հանրային ծառայողները հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ժամանակ իրավունք ունեն զենք գործադրել`

1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.

2) Մաքսային մարմնի հանրային ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին կամ հանցանք կատարած  լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս. 

  • մաքսային մարմնի տնօրինության տակ գտնվող շենքերի, շինությունների և տարածքների վրա, ինչպես նաև մաքսային մարմնի հանրային ծառայողի կողմից իրականացվող ուղեկցման և ապրանքների տեղափոխման ժամանակ խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս:
  1. Մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործել`

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի, առողջության համար և չի ենթարկվում մաքսային մարմնի հանրային ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) մարդկանց կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

  1. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
  2. Կոմիտեի սպառազինության մեջ կարող է ընդգրկվել մարտական, ինչպես նաև զենքիվերաբերյալ տեղեկությունների պետական կադաստր մուտքագրված ցանկացած զենք:
  3. Մաքսային մարմնի ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, մաքսային մարմնի հանրային ծառայողներին զենք տալու, նրանց կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մաքսային մարմնի ղեկավարի հրամանով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    14.12.2023 - 29.12.2023

  • Type

    Law

  • Area

    Public service

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1661

Print

Related documents / links