Add to favourites

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Կարգավորման ենթակա խնդիրը.

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) նպատակն է՝ «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» օրենքների (այսուհետ՝ Օրենքներ)  կարգավորումները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության  կարգավորման մասին» օրենքին։

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Օրենքները կարգավորում են նաև հարկային և մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից  ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023թ․-ի ապրիլի 28-ից գործում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը՝ անհրաժեշտություն է առաջացել Օրենքների դրույթները խմբագրել և համապատասխանեցնել «Զենքի շրջանառության  կարգավորման մասին» օրենքի կարգավորումներին։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում Օրենքների կարգավորումները կհամապատասխանեցվեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին և կհստակեցվեն հարկային և մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետ կապված հարաբերությունները։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխութ­յուններ չեն նախատեսվում։

  • Discussed

    14.12.2023 - 29.12.2023

  • Type

    Law

  • Area

    Public service

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1664

Print