Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 22.11.2023 09:39:44 Ու՞մ է հատկացնում համայնքի ղեկավարը սույն նախագծով սահմանված տարածքը, ո՞վ է նա, ի՞նչ իրավական կարգավիճակ ունի, արդյո՞ք համայնքի բնակիչները՝ ֆերմերները անարգել մուտք կունենան, թե կլինի որևէ ռեժիմ։ ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման համաձայն սպանդային տարածքը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վարվող «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակում:
2 Թաթուլ Ստեփանյան 22.11.2023 09:42:29 Բավարար են արդյո՞ք 4․2 և 4․3 կետերով նախատեսված պահանջները անվտանգ միս, մսամթերք ստանալու տեսանկյունից։ Նախագծով սահմանված պահանջները մշակելիս ուսումնասիրվել են տարբեր երկրներում գորոծող սպանդային տարածքներին ներկայացվող նորմերը։
3 Թաթուլ Ստեփանյան 22.11.2023 09:48:21 Անվտանգ միս, մսամթերք ստանալու տեսանկյունից, ինչքանով է կարևոր, թե օրական քանի կենդանի է սպանդի ենթարկվելու, այդ իսկ պատճառով, ինչպես եք հիմնավորում, որ կենդանիների սպանդի համար նախատեսվում են տարբեր պահանջներ պայմանավորված սպանդ իրականացնող միավորի օրական արտադրական հզորություններով։ Ներկայացված փոփոխությունը միտված է ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում:
4 Թաթուլ Ստեփանյան 22.11.2023 09:50:46 Ի՞նչ եք կարծում, եթե նույնաբովանդակ գործողության համար նախատասեվում են տարբեր պայմաններ՝ համեմատաբար մեղմ և խիստ, ապա բիզնեսը աստիճանաբար ո՞ր տարբերակն է ընտրելու։ Սպանդային տարածքներում նախատեսվում է սպանդի ենթարկել 5-7 գլուխ կենդանի, իսկ մեծ ծավալով սպանդանոցների դեպքում գործում են այլ պահանջներ։
5 Թաթուլ Ստեփանյան 22.11.2023 09:52:54 Հաշվարկել եք արդյո՞ք, թե ՀՀ ում գործող սպանդանոցների քանի տոկոսն է օրական 5-7 կենդանի սպանդի ենթարկում, ունենք որևէ հետազոտություն, վերլուծություն, խնդրում եմ արձագանքեք։ ․ Ներկայացված նախագիծը միտված է կանոնակարգելու սպանդանոցների հասանելիությունը և մատչելիությունը։ Միաժամանակ սպանդային տարածքները կիրառվում են շատ երկրներում, որոնք տեղակայվում են գյուղական վայրերում։
6 Թաթուլ Ստեփանյան 22.11.2023 10:00:10 Խնդրում եմ ներկայացնեք, թե քան՞ի սպանդանոցներ են գործում ներկայումս և քանի՞սն են օգտվել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերից, ի՞նչ գործարար հեռանկար է սպասվում այս սպանդանոցներին և քննարկվել արդյո՞ք վերջիններիս հետ սույն նախագիծը։ ․ Ձեր կողմից ներկայացված հարցադրման վերաբերյալ տեղեկատվություն կա8ող եք ստանալ գրավոր դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
7 Թաթուլ Ստեփանյան 26.11.2023 10:31:48 Սույն նախագծի հարգելի հեղինակներ, <<Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները և սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշման I գլխի 3-րդ կետեվ սահմանված է, որ <<Սպանդանոցը կարող է լինել առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ շարժական կամ մոդուլային կամ մսի կոմբինատների, սառցային կոմբինատների և կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում>>: Ուստի առաջարկում եմ ավելացնել, որ բնակավայրերում ժամանակավոր սպանդի տարածքը ևս հանդիսանում է այս կետով պայմանավորված գործունեության միավոր։
8 Թաթուլ Ստեփանյան 26.11.2023 10:45:36 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 29 հունիսի 2006 թվականի N 993-Ն <<ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության կողմից 29 հունիսի 2006 թվականին ընդունված N 993-Ն որոշմամբ սահմանված պահանջների համեմատած, սույն նախագծով առաջարկվում են այլ, առավել մեղմ պայմաններ, ուստի առաջարկում եմ <<Հիմնավորուման>> կամ նախագծում ներկայացնել, թե որոնք են այսօրինակ համոզումի հիմքերը։
9 Թաթուլ Ստեփանյան 26.11.2023 10:52:19 Որպեսզի արդեն իսկ սահմանված պահանջները փոփոխվեն անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ, առավել ևս եթե յան վերաբերում է մարդկանց և կենդանիների առողջության պահպանմանը։ Ոստի առաջարկում եմ նկարագրել, թե ինչպիսին էր իրավիճակը մինչ սպանդանոցային մորթին համատարած անցում կատարելը․ որքան էր կազմում սպանդանոցային հումքով և մթերքով պայմանավորված հիվանդությունների քանակը մարդկանց շրջանում և ինչպիսի պատկեր ունենք առայժմ, առկա են արդյոք դրական տեղաշարժեր, որոնք թույլ են տալիս մեղմացնել սահմանված պահանջները։ Կան արդյոք հետազոտություններ, ուսումնասիրություններ, որոնց հիման վրա առաջարկվում են սույն փոփոխությունները։
10 Թաթուլ Ստեփանյան 26.11.2023 10:59:37 Սույն նախագծի 4․2 կետի պահանջներն առաջարկում եմ վերանայել, կապակցել դրանք միմիանց, եթե անհրաժեշտ եք համարում այդ պարագանների, միջոցների, նյութերի առկայությունը, ապա նշեք, թե ինչ ֆունկցիոնալ գործառույթ եք ակնկալում վերջիններիս համար, ինչպես պիտի նրանք գործածվեն, որ դեպքերում, ինչ պարբերականությամբ, ում կողմից։ Հակառակ դեպքում ստացվում է, որ նրանք միայն պիտի լինեն, կկիրառվեն, թե ոչ էական չէ։ Հարգելի պարոն Ստեփանյան, հրավիրում ենք Ձեզ ՀՀ ԷՆ, վերոնշյալ նախագիծը քննարկելու համար։
11 Թաթուլ Ստեփանյան 27.11.2023 10:22:19 Առաջարկում եմ ամբողջապես վերանայել սպանդանոցային մորթին համատարած անցում կատարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ընդունած մարտավարությունն ու նրանից բխող իրավական և պրակտիկ գործողությունները։ Համաձայն գործող օենսդրության կենդանիների սպանդը պետք է իրականացնել սպանդանոցներում։ Սպանդանոցը ինժիներական, ֆունկցիոնալ առումներով ձևակերպված է, ու որոշ տվյալների համաձայն ՀՀ-ում գործում են մի քանի տասնյակ սպանդանոցներ, որոնց կառուցման, կահավորման, ենթակառուցվածքների ձևավորման, աշխատուժի ներգրավման և այլ անհրաժեշտ ծախսերի համար գործարար համայնքը Երևանում և մերձակա մարզերում ներ է դրել մի քանի հարյուր հազար ԱՄՆ Դոլլար, իսկ պերիֆերիայիում հողի գնի հետ կապված՝ մի փոքր պակաս։ Ընդ որում, այս գործարար շերտ, համաձայն տարբեր լրատվական միջոցների տեղեկատվության օգտվել է պետական աջակցության ծրագրերից, ինչը ենթադրում է, որ ծախսվել և ծախսվում են պետեկան բյուջետային միջոցներ։ Սույն նախագծի հարգելի հեղինակներ, եթե ընդունվում է այս որոշումը, ապա ստեղծվում են անհավասար պայմաններ նույն ոլորտում, նույն գործունեությամբ զբաղվող տարբեր տնտեսվարողների համար, և դա ստեղծվում է ոչ թե դեպքերի բնականոն զարգացման շնորհիվ, այլ պետական մարմինների կողմից որդեգրած, չհիմնավորված /Տես Հիմնավորում բաժինը/ վարագծի պատճառով։ Կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ համեմատաբար մեղմ ու խիստ պայմանների միջև բիզնեսն աստիճանաբար անցում է կատարելու ի հոգուտ մեղմի, ինչի պատճառով էլ որոշ ժամանակ անց արձանագրելու եք կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի որակական անկում։