Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովի ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 1112-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի կատարումը, միաժամանակ որոշման ընդունմամբ կսահմանվեն բնակավայրերում փոքր տիպի սպանդային տարածքին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչի արդյունքում կապահովի հասանելիությունը և մատչելիությունը և արդյուքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում: 

  • Discussed

    17.11.2023 - 04.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1847

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

27.11.2023

Առաջարկում եմ ամբողջապես վերանայել սպանդանոցային մորթին համատարած անցում կատարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ընդունած մարտավարությունն ու նրանից բխող իրավական և պրակտիկ գործողությունները։ Համաձայն գործող օենսդրության կենդանիների սպանդը պետք է իրականացնել սպանդանոցներում։ Սպանդանոցը ինժիներական, ֆունկցիոնալ առումներով ձևակերպված է, ու որոշ տվյալների համաձայն ՀՀ-ում գործում են մի քանի տասնյակ սպանդանոցներ, որոնց կառուցման, կահավորման, ենթակառուցվածքների ձևավորման, աշխատուժի ներգրավման և այլ անհրաժեշտ ծախսերի համար գործարար համայնքը Երևանում և մերձակա մարզերում ներ է դրել մի քանի հարյուր հազար ԱՄՆ Դոլլար, իսկ պերիֆերիայիում հողի գնի հետ կապված՝ մի փոքր պակաս։ Ընդ որում, այս գործարար շերտ, համաձայն տարբեր լրատվական միջոցների տեղեկատվության օգտվել է պետական աջակցության ծրագրերից, ինչը ենթադրում է, որ ծախսվել և ծախսվում են պետեկան բյուջետային միջոցներ։ Սույն նախագծի հարգելի հեղինակներ, եթե ընդունվում է այս որոշումը, ապա ստեղծվում են անհավասար պայմաններ նույն ոլորտում, նույն գործունեությամբ զբաղվող տարբեր տնտեսվարողների համար, և դա ստեղծվում է ոչ թե դեպքերի բնականոն զարգացման շնորհիվ, այլ պետական մարմինների կողմից որդեգրած, չհիմնավորված /Տես Հիմնավորում բաժինը/ վարագծի պատճառով։ Կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ համեմատաբար մեղմ ու խիստ պայմանների միջև բիզնեսն աստիճանաբար անցում է կատարելու ի հոգուտ մեղմի, ինչի պատճառով էլ որոշ ժամանակ անց արձանագրելու եք կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի որակական անկում։

Թաթուլ Ստեփանյան

26.11.2023

Սույն նախագծի 4․2 կետի պահանջներն առաջարկում եմ վերանայել, կապակցել դրանք միմիանց, եթե անհրաժեշտ եք համարում այդ պարագանների, միջոցների, նյութերի առկայությունը, ապա նշեք, թե ինչ ֆունկցիոնալ գործառույթ եք ակնկալում վերջիններիս համար, ինչպես պիտի նրանք գործածվեն, որ դեպքերում, ինչ պարբերականությամբ, ում կողմից։ Հակառակ դեպքում ստացվում է, որ նրանք միայն պիտի լինեն, կկիրառվեն, թե ոչ էական չէ։

Թաթուլ Ստեփանյան

26.11.2023

Որպեսզի արդեն իսկ սահմանված պահանջները փոփոխվեն անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ, առավել ևս եթե յան վերաբերում է մարդկանց և կենդանիների առողջության պահպանմանը։ Ոստի առաջարկում եմ նկարագրել, թե ինչպիսին էր իրավիճակը մինչ սպանդանոցային մորթին համատարած անցում կատարելը․ որքան էր կազմում սպանդանոցային հումքով և մթերքով պայմանավորված հիվանդությունների քանակը մարդկանց շրջանում և ինչպիսի պատկեր ունենք առայժմ, առկա են արդյոք դրական տեղաշարժեր, որոնք թույլ են տալիս մեղմացնել սահմանված պահանջները։ Կան արդյոք հետազոտություններ, ուսումնասիրություններ, որոնց հիման վրա առաջարկվում են սույն փոփոխությունները։

See more