Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2023 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները և սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշմամբ սահմանված  հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ գլխով.

«V. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍՊԱՆԴԻ ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

    40Բնակավայրերում ժամանակավոր սպանդի տարածքը (շինությունը), որը նախատեսված է փոքրաթիվ (5-7 գլուխ) կենդանիների ամենօրյա սպանդի համար, տեղակայվում է սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում։

   41․ Սպանդային տարածքում նախասպանդային և հետսպանդային զննումն իրականացվում է սույն  որոշման հավելվածով սահմանված ընթացակարգերով:

   42 Սպանդի տարածքը պետք է ունենա՝

  • բետոնապատ տարածք՝ (ներառյալ նախասպանդային և կարանտինային տարածք)
  • թեքություն արյան և ջրի արտահոսքի համար․
  • տանիք․
  • ցանկապատ՝ ցանկապատված մետաղական ցանցով կամ թիթեղով։

43 Սպանդային տարածքը պետք է ունենա հետևյալ տեխնոլոգիական հագեցվածությունը՝

  • կենդանու զգայազրկման (շշմեցման) և սպանդի հավաքածու՝ կենդանու զգայազրկման սարք և կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակող սարքավորում (խեկ, խոզ).
  • սղոց՝ կրծոսկրը կտրող.
  • դանակներ.
  • գործիքների ախտազերծման սարք.
  • լվացարան․
  • կուտակային ջրատաքացուցիչ.
  • զննման սեղան՝ անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնելու համար
  • անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նախատեսված միջոցներ.
  • ամբարձիչ՝ էլեկտրական.
  • նախասպանդային կշեռքներ․
  • կշեռք՝ մսեղիքի համար
  • ջրի տարա․
  • ջրի պոմպ․
  • տարա՝ մաքրող լուծույթների համար.
  • տարաներ՝ արյան հավաքման, աղիների, կարմիր օրգանների, կաշվի, ստամոքսի․
  • կենսաթափոնների հավաքման տարաներ.
  • գոմաղբի հավաքման տարա.
  • հեղուկների հեռացման համակարգ՝ խողովակ, ընդունիչ տարողություն.
  • լվացման և ախտահանման հնարավորություն.
  • շարժական պոմպային ախտահանիչ՝ ցողարկող գործիքով.
  • թափոնների վնասազերծման և ոչնչացման հնարավորություն.
  • սանհանգույց:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    17.11.2023 - 04.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1926

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

27.11.2023

Առաջարկում եմ ամբողջապես վերանայել սպանդանոցային մորթին համատարած անցում կատարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ընդունած մարտավարությունն ու նրանից բխող իրավական և պրակտիկ գործողությունները։ Համաձայն գործող օենսդրության կենդանիների սպանդը պետք է իրականացնել սպանդանոցներում։ Սպանդանոցը ինժիներական, ֆունկցիոնալ առումներով ձևակերպված է, ու որոշ տվյալների համաձայն ՀՀ-ում գործում են մի քանի տասնյակ սպանդանոցներ, որոնց կառուցման, կահավորման, ենթակառուցվածքների ձևավորման, աշխատուժի ներգրավման և այլ անհրաժեշտ ծախսերի համար գործարար համայնքը Երևանում և մերձակա մարզերում ներ է դրել մի քանի հարյուր հազար ԱՄՆ Դոլլար, իսկ պերիֆերիայիում հողի գնի հետ կապված՝ մի փոքր պակաս։ Ընդ որում, այս գործարար շերտ, համաձայն տարբեր լրատվական միջոցների տեղեկատվության օգտվել է պետական աջակցության ծրագրերից, ինչը ենթադրում է, որ ծախսվել և ծախսվում են պետեկան բյուջետային միջոցներ։ Սույն նախագծի հարգելի հեղինակներ, եթե ընդունվում է այս որոշումը, ապա ստեղծվում են անհավասար պայմաններ նույն ոլորտում, նույն գործունեությամբ զբաղվող տարբեր տնտեսվարողների համար, և դա ստեղծվում է ոչ թե դեպքերի բնականոն զարգացման շնորհիվ, այլ պետական մարմինների կողմից որդեգրած, չհիմնավորված /Տես Հիմնավորում բաժինը/ վարագծի պատճառով։ Կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ համեմատաբար մեղմ ու խիստ պայմանների միջև բիզնեսն աստիճանաբար անցում է կատարելու ի հոգուտ մեղմի, ինչի պատճառով էլ որոշ ժամանակ անց արձանագրելու եք կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի որակական անկում։

Թաթուլ Ստեփանյան

26.11.2023

Սույն նախագծի 4․2 կետի պահանջներն առաջարկում եմ վերանայել, կապակցել դրանք միմիանց, եթե անհրաժեշտ եք համարում այդ պարագանների, միջոցների, նյութերի առկայությունը, ապա նշեք, թե ինչ ֆունկցիոնալ գործառույթ եք ակնկալում վերջիններիս համար, ինչպես պիտի նրանք գործածվեն, որ դեպքերում, ինչ պարբերականությամբ, ում կողմից։ Հակառակ դեպքում ստացվում է, որ նրանք միայն պիտի լինեն, կկիրառվեն, թե ոչ էական չէ։

Թաթուլ Ստեփանյան

26.11.2023

Որպեսզի արդեն իսկ սահմանված պահանջները փոփոխվեն անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ, առավել ևս եթե յան վերաբերում է մարդկանց և կենդանիների առողջության պահպանմանը։ Ոստի առաջարկում եմ նկարագրել, թե ինչպիսին էր իրավիճակը մինչ սպանդանոցային մորթին համատարած անցում կատարելը․ որքան էր կազմում սպանդանոցային հումքով և մթերքով պայմանավորված հիվանդությունների քանակը մարդկանց շրջանում և ինչպիսի պատկեր ունենք առայժմ, առկա են արդյոք դրական տեղաշարժեր, որոնք թույլ են տալիս մեղմացնել սահմանված պահանջները։ Կան արդյոք հետազոտություններ, ուսումնասիրություններ, որոնց հիման վրա առաջարկվում են սույն փոփոխությունները։

See more