Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

                                  2023 թվականի N          Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանելու մասին» N 462-Ն որոշման N 2 Հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
  • Հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

4. Ուսումնական դասընթացում կարող է ներգրավվել այն անձը, ով օրենքով սահմանված կարգով հաղթահարել է հարկադիր կատարման պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթը և չունի աշխատանքային փորձ:

Ուսումնական դասընթացին չեն ներգրավվում՝

 1) ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը,

2) անձը, ով վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ տարի զբաղեցրել է ծառայության վարչական կամ հայեցողական պաշտոն կամ հարկադիր կատարման ծառայության պաշտոն կամ արդարադատության նախարարությունում ծառայության գործունեության կազմակերպմանը կամ վերահսկողությանն առնչվող հանրային ծառայության պաշտոն,

3) անձը, ով ունի զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննչական մարմիններում, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա աշխատանքի փորձառություն,

4) անձը, ով ունի դատավորի կամ վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ տարվա դատավորի օգնականի աշխատանքի փորձառություն,

5) անձը, ով ունի փաստաբանական գործունեության արտոնագիր կամ սնանկության գործով կառավարչի որակավորում։

2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետով.

4․1․ Սույն հավելվածի 4-րդ կետով նշված անձիք, ովքեր բավարարում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին, ծառայությունում պաշտոնի են նշանակվում մրցույթով՝ առանց ուսումնական դասընթաց անցնելու։

3) Հավելվածի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

 

 

2023թ.______________

ք. Երևան

 

 

  • Discussed

    09.11.2023 - 27.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice, Job and employment, Compulsory enforcement of judicial acts, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1233

Print

Related documents / links