Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____»_____________2023 թվականի N____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով, և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 13 հավելվածը («Ավիացիոն պատահարների և միջադեպերի հետաքննություն»)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Քննությունը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից նշանակված հանձնաժողովը` «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված դեպքերում:»,

2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի չորորդ պարբերությունը,

3) 9-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի դեպքում քննությունն անհապաղ կազմակերպում և վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը, իսկ լուրջ միջադեպի քննությունը անհապաղ կազմակերպում և վարում է Նախարարության կողմից նշանակված հանձնաժողովը` կոնվենցիայի N13 հավելվածին համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետությունների և, անհրաժեշտության դեպքում, միջպետական ավիացիոն կոմիտեի (այսուհետ` ավիացիոն կոմիտե) մասնակցությամբ, միջկառավարական համաձայնագրին համապատասխան` ղեկավարվելով սույն կարգով:»,

4) 10-րդ կետում «Գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե)» բառերով,

5) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը,

6) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

  1. Ղեկավար պաշտոնատար անձանց օպերատիվ ահազանգման, վթարափրկարարական ուժերի ու միջոցների փոխադրման, հանձնաժողովի ձևավորման և կազմավորման համար Կոմիտեի կողմից կազմվում է պատահարի վերաբերյալ հաղորդագիր` կոնվենցիայի N 13 հավելվածին համապատասխան: Արտադրական կարգավարական ծառայությունների, օդային երթևեկության կարգավորման և Կոմիտեի կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարները պատահարի կամ միջադեպի մասին տեղեկություն ստանալու դեպքում տեղի ունեցածի մասին առաջնային հաղորդումը փոխանցում են ավիացիոն պատահարի կամ միջադեպի դեպքում ահազանգման սխեմային համապատասխան (սխեման կցվում է):

Հաղորդումը փոխանցվում է նաև ավիացիայի կազմակերպության ղեկավարին, ում պատասխանատվության շրջանում տեղի է ունեցել պատահարը կամ լուրջ միջադեպը:

Պատահարի մասին առաջնային (սկզբնական) հաղորդումն ստանալուն պես Կոմիտեն տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացնում է Նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը։

Օտարերկրյա պետության օդանավի հետ տեղի ունեցած պատահարի մասին տեղեկությունը հաղորդվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, գրանցման պետության դիվանագիտական ներկայացուցչություն և ավիաընկերության ներկայացուցչություն, որին պատկանում է պատահարի ենթարկված օդանավը:

7) 32-րդ կետի առաջին պարպերությունում «Գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել  «Նախարարությանը, Կոմիտեին» բառերով,

8) 32-րդ կետի երրորդ պարպերությունում «Գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել  «Կոմիտեն» բառով,

9) 33-րդ կետի առաջին պերբերությունը շարարդրել հետևյալ խմբագրությամբ․

«Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարը, պատահարի կամ լուրջ միջադեպի մասին սկզբնական հաղորդումն ստանալով, անմիջապես նախնական զեկույց է տալիս Կոմիտեին, որն իր հերթին տեղեկացնում է Նախարարությանը։ Նախարարության լիազորությունների մեջ է մտնում ավիացիոն կոմիտեին, ինչպես նաև մարզպետին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը իրազեկելը։»,

10) 34-րդ, 35-րդ, 36-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 92-րդ, 95-րդ, 96-րդ, 97-րդ, 98-րդ, 99-րդ և 100-րդ կետերում «Գլխավոր վարչություն» բառերը իր համապատասխան հոլովներով փոխարինել  «Նախարարություն» բառով իր համապատասխան հոլովներով,

11) 52-րդ կետում «Գլխավոր վարչության պետը» բառերը փոխարինել  «Նախարարությունը» բառով,

12) ավիացիոն պատահարի կամ միջադեպի դեպքում ահազանգման սխեման շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

 

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՄԻՋԱԴԵՊԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՀԱԶԱՆԳՄԱՆ

 

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 10-ից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    02.11.2023 - 17.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Aviation

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1093

Print

Related documents / links