Add to favourites

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

 

  Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Նախադպրոցական լրացուցիչ և այլընտրանքային (բացառությամբ միջազգային) կրթական ծրագրերը հաստատելու և դրանց տևողությունը սահմանելու մասին» 81-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • հրամանի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի տևողության սահմանման և դրանց փորձաքննության անցկացման, ճանաչման ու հաստատման կարգը հաստատելու մասին».

  • Հրամանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հաստատել այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի տևողության սահմանման և դրանց փորձաքննության անցկացման, ճանաչման ու հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի».

  • Հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐ՝                              Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի  նախարարի 2023 թվականի

-ի N   -Ն  հրամանի

 

«Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի  նախարարի 2022 թվականի

դեկտեմբերի 9-ի  N   81-Ն հրամանի

 

 

 

 

 

ԿԱՐԳ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1.Ընդհանուր դրույթներ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային), լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
  2. Նախադպրոցականայլընտրանքային կրթական ծրագիր է համարվում ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիրը, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
  3. Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝
  • նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր՝ այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
  • նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր՝ միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
  • նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր՝սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված նորարարական (նոր) կրթական ծրագիր կամ կրթության կազմակերպման և գնահատման նոր մեթոդաբանություն, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը, ներդրումը՝ պահպանելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
  1. Նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր է համարվումնախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիրը, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը:
  2. Նախադպրոցական ծառայություն է համարվումիրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայությունը, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա:

 

  1. Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի փորձաքննություն

 

 

  1. Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) փորձաքննությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին ու նախադպրոցական կրթության մեթոդաբանությանը համապատասխանության գնահատման գործընթաց է:
  2. Ծրագիրը ենթակա է գործածության սույն կարգի պահանջներին համապատասխան՝ իրավաբանական անձանց (այսուհետ` պատվիրատու) կողմից փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով հաստատվելուց հետո:
  3. Հեղինակային կրթական ծրագիրը փորձաքննության է ներկայացվում օրենքով սահմանված կարգով որպես մտավոր սեփականություն գրանցվելուց հետո:
  4. Պատվիրատուի տրամադրած ծրագիրը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (այսուհետ՝ ԿԶՆԱԿ)՝ փորձաքննության: 30-օրյա ժամկետում փորձաքննություն իրականացնելու արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով` այդ մասին գրավոր տեղեկացնելով պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները: ԿԶՆԱԿ-ը կարող է պատվիրատուին դիմել և ստանալ լրացուցիչ նյութեր կամ պարզաբանումներ: Դրական եզրակացության հիման վրա ծրագիրը երաշխավորվում է գործածության:
  5. Ծրագրի փորձաքննությանը կարող է մասնակցել մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոնների) մասնագետների ներգրավմամբ:
  6. Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա նախարարը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված ծրագիրը հրամանով երաշխավորում է գործածության:
  7. Բացասական եզրակացության դեպքում այն վերադարձվում է ներկայացնողին` կցելով եզրակացությունը և հիմնավորումները:
  8. Փորձագիտական բացասական եզրակացության վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում պատվիրատուն կարող է 30-օրյա ժամկետում դիմել նախարարություն` սույն կարգի պահանջներին համապատասխան կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:
  9. Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով։

 

  1. Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները

 

  1. Նախադպրոցական այլընտրանքային ծրագրի անբաժանելի մաս է գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը:
  2. Նախադպրոցական այլընտրանքային ծրագրով նախատեսվում է սանի առօրյայի կազմակերպման ստորև նշված ձևերի կիրառումը`

1) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.

2) խաղային գործունեության տեսակներ.

3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում:

  1. Նախադպրոցական այլընտրանքային ծրագրի բովանդակությունը պետք է ուղղված լինի նշված հիմնական բնագավառների (ուղղությունների) զարգացմանը՝

1) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողության զարգացում.

2) հուզակամային և սոցիալ-անձնային զարգացում.

3) շարժողական և ֆիզիկական զարգացում.

4) աշխարհաճանաչման, ինքնուրույնության, ստեղծագործական ունակությունների և հնարամտության զարգացում.

5) բարոյական, ազգային, էկոլոգիական, իրավական գիտակցության և մտածելակերպի զարգացում՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ:

  1. Լրացուցիչ կրթական ծրագիրը կարող է իրականացվել կրտսեր առաջին տարիքային խմբից սկսած՝ սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ.
  • կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերում թույլատրվում է իրականացնել 1 լրացուցիչ կրթական ծրագիր.
  • միջին և ավագ տարիքային խմբերում կարող է իրականացվել մինչև 2 լրացուցիչ կրթական ծրագիր:
  1. Լրացուցիչ կրթական ծրագրի անվանումը և բովանդակությունը չի կարող կրկնել տվյալ տարիքային խմբի հիմնական ծրագրով նախատեսված որևէ ծագրային բաղադրիչի անվանումը և բովանդակությունը:
  2. Նպատակահարմար չէ օտար լեզուների ուսուցման կազմակերպումը կրտսեր 1-ին և կրտսեր 2-րդ տարիքային խմբերում:
  3. Նախադպրոցական ծառայության բովանդակությունը պետք է ուղղված լինի սույն կարգի 17-րդ կետով սահմանված մեկ կամ մի քանի բնագավառների (ուղղությունների) զարգացմանը:
  4. Չի թույլատրվում նախադպրոցական ծառայության իրականացումը նախադպրոցական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատությունների կողմից:
  5. Ծրագիրը, որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում (Ձև 1):

 

 

 

  1. Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների տևողությունը

 

  1. Նախադպրոցական այլընտրանքային ծրագրիտևողությունը կարող է սահմանվել   5-ից 9 ժամ:

26.Նախադպրոցական լրացուցիչ ծրագրի տևողությունը կարող է սահմանվել առավելագույնը 30 րոպե՝ սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ:

  1. Նախադպրոցական ծառայության տևողությունը կարող է սահմանվել առավելագույնը 4 ժամ:

 

 

  1. Մարդկային ռեսուրսները և նյութատեխնիկական հագեցվածությունը

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարիֆաորակավորման բնութագրերին համապատասխան մանկավարժներ:
  2. Սանի կրթական և զարգացման գործունեությանն անմիջական աջակցող անձնակազմ:
  3. Ծրագրի բովանդակությանը համապատասխան նյութատեխնիկական բազա և տարածք:

 

 

Ձև 1

 

  1. Տարիքային խումբ ------------------
  2. Ծրագրի կազմման մանկավարժահոգեբանական հիմունքները՝ --------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

3. Ծրագրի բաշխումը՝ ըստ ծրագրային բաղադրիչների

Ժամաքանակը՝ շաբաթական կտրվածքով

1) --------------------------------- թեմատիկ պլանավորում

(Ծրագրային բաղադրիչի անվանումը)

 

ա. թեմա

 

բ. նպատակ

 

գ. վերջնարդյունք(ներ)

 

դ. մեթոդներ

 

 

 

 

 

 

  • Discussed

    13.09.2023 - 28.09.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1725

Print