Add to favourites

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման հավելված 1-ի  8-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ նախադպրոցական ծառայությունների և այլընտրանքային կրթական ծրագրերը հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանով սահմանվել են նախադպրոցական կրթական լրացուցիչ և այլընտրանքային կրթական ծրագրերի բովանդակությանն ու տևողությանը ներկայացվող պահանջները:

    2023 թվականի հունիսի 14-ին ՀՀ Ազգային ժովովի կողմից ընդունված ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի (ՀՕ-217-Ն) 1-ին հոդվածի 3-րդ կետով «նախադպրոցական ծառայությունը» սահմանվել է որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա: Համաձայն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախադպրոցական կրթական ծրագիր (ծրագրեր) և (կամ) նախադպրոցական ծառայություն կարող է (են) կազմակերպվել պետական, համայնքային և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նախակրթարանում, պետական և ոչ պետական կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումում, լրացուցիչ կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունում (կամ դրա ստորաբաժանումում), երեխայի կրթության և զարգացման կազմակերպությունում՝ համապատասխան լիցենզիայի առկայության հիմքով։

Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը նպատակ ունի առավել դյուրին դարձնել նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան  ծրագրերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնելը:

  • Discussed

    13.09.2023 - 28.09.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1729

Print