Add to favourites

«Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը և դրանից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    » _________________ 2023 թվականի       N… -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՆՈՒ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023-2032 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2032 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9․4 «Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել՝

1) Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի գինու ոլորտի զարգացման ծրագրից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ N 2 հավելվածով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը կքննարկվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ինչպես միջոցառումների առաջնահերթությունները, այնպես էլ հարկաբյուջետային սահմանափակումները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

          Հայաստանի Հանրապետության

                       վարչապետ                                                                                    Ն. Փաշինյան

 

                       Երևան

 

  • Discussed

    30.08.2023 - 18.09.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2939

Print

Related documents / links

Suggestions

Արեգ Խոջոյան

07.09.2023

Հարգելի հեղինակ, Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը` առաջանում է տպավորություն, որ ռազմավարություն գրողը չունի հավատ հայկական գինիների որակի և առանձնահատկությունների վերաբերյալ։ Հայաստանը իրավունք չունի մնալ էժան գինի արտադրողի կարգավիճակում։ Ռազմավարության հիմքում չպետք է լինի ծավալի մեծացումը, այլ պետք է լինի որակի և, համապատասխանաբար, գնի բարձրացումը։ Տարեկան 4% գնաճ հաշվելով` 10 տարում 3,7$-ը կդառնա 5,47$` չհաշված կուրսի տատանումները և անորոշությունը։ Ներկայացված ծրագիրը նման է մանիպուլատիվ կենացի, որտեղ մեծ թվեր են հնչում` առանձ որակական փոփոխությունների։ Կենաց, որի համար չարժի խմել։

See more