Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 30.08.2023 - 18.09.2023

«Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը և դրանից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացումը նպաստելու է գինեգործության և խաղողագործոթյան, գինու զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում հետևյալ արդյունքներին. 1) Գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսների մեծացում՝ հասցնելով շուրջ 10,200 հա-ի: 2) Գինու արտադրության ծավալների աճ՝ 5 անգամ կամ տարեկան՝ 67 մլն լիտր: 3) Արտադրված գինու 90%-ից ոչ պակասի իրացումը սպառման շուկաներում (ներքին և արտահանման)՝ 2023-2032 թվականներին հասնելով 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի: 4) Հայակական գինու արտահանման ծավալների աճ մինչև 1,018 մլրդ, իսկ ներքին շուկայում մինչև 770 մլն ԱՄՆ դոլար՝ մինչև 2032 թվականը: 5) Գինեգործական արտադրանքի որակի հսկման մեխանիզմների մշակում և կիրարկում: 6) Խաղողի տեղածին սորտերի պահպանում, տեղական պայմաններին հարմար նոր արդյունավետ սորտերի ապահովում, ֆիլոքսերադիմացկուն և վիրուսազերծ հավաստագրված տնկանյութի ապահովում: 7) Հայկական գինու ճանաչելիության բարձրացում և առաջմղում միջազգային շուկայում, թիրախային շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում: 8) Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացում՝ Հարավային Կովկասում, որպես առաջատար դիրքավորում, գինու զբոսաշրջիկների ավելացում: 9) Գինու սպառման խթանում ներքին շուկայում, մեկ շնչի հաշվով սպառման ծավալների ավելացում մինչև 10 լիտր: 10) Հիմնել Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ և ապահովել գործունեությունը թիրախային շուկաներում (ՄԹ, ԱՄՆ, ՌԴ, Կանադա): 11) Մինչև 2032 թվականն ունենալ առնվազն երեք գինու զբոսաշրջային ուղղություն (գինուղի):
1 2815

Under development

Discussed 28.07.2017 - 13.08.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Սույն նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 22082089 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: Օրենքի նախագծի ընդունումից ակնկալվում է, որ՝       1) կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր,       2) կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության և արտահանման ծավալների աճին,       3) կմեղմվի խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդիրը, կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը,      4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
0 8708

Under development

Discussed 28.07.2017 - 13.08.2017

«Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Սույն որոշման նախագիծը նպատակ ունի սահմանելու թույլատրելի գինեգործական մեթոդները, մշակումներն ու նյութերը, որոնք որևէ իրավական ակտով դեռևս սահմանված չեն: Որաշման նախագծով սահմանվում են խաղողի հումքով գինեգործական արտադրանքին ներկայացվող անվտանգության, զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, արտադրության ընթացքում կիրառվող թույլատրելի տեխնոլոգիական գործընթացներն ու նյութերը, արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, իրացմանը, օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները, համապատասխանության հավաստման և նույնականացման ընթացակարգերը: Նախագծում հիմնականում ներառվել են այդ ոլորտներում կիրառվող դասական տեխնոլոգիաներն ու նյութերը, միաժամանակ հաշվի են առնվել ինչպես Եվրոպական Միության երկրներում, այնպես էլ հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայում` Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ-ի այլ երկրներում ընդունված  պահանջները: Սույն որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանում արտադրվող գինեգործական արտադրանքի համար կսահմանվեն միասնական` միջազգային պրակտիկայում ընդունված անվտանգության, տեխնոլոգիական և որակական պահանջներ, որը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը  և սպառողների շահերի պաշտպանությանը:  
0 8719