Add to favourites

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասում «վկայական» բառից հետո լրացնել «, իսկ մահացած ծնված պտղի (այսուհետ` մեռելածին) հուղարկավորության դեպքում` մեռելածնի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ:» բառերը:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել 2.1.-ին մասով հետևյալ բովանդակությամբ.

 «2.1.Բժշկական կազմակերպությունում մահացած նորածինների և մեռելածինների հուղարկավորությունը ստանձնող անձ չլինելու դեպքերում գործընթացն իրականացվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում.

1) 1-ին մասի «անձանց» բառից հետո լրացնել «, իսկ բուժհաստատություններում` նաև մեռելածնի» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում այն կազմակերպվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից` սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների կողմից ներկայացված` հուղարկավորությունը ստանձնող չլինելու կամ հրաժարվելու վերաբերյալ գրության և անձի մահվան վկայականի (մեռելածնի դեպքում` մեռելածնի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթի) հիման վրա, սույն օրենքով սահմանված կարգով: Բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած նորածնի մահվան կամ մեռելածնության դեպքում հուղարկավորությունը ստանձնող չլինելու դեպքում այն կազմակերպվում է ոչ ուշ, քան նորածնի մահը արձանագրելու կամ մեռելածնության 15-րդ օրը` ծնողներից մեկին պատշաճ ձևով տեղեկացնելու պարտադիր պայմանով:».

3) լրացնել նոր 3-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«3.Մահացած նորածինների և մեռելածինների հուղարկավորության կազմակերպման ստանձնող չլինելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպվում է քաղաքացիական գերեզմանատներում՝ այդ նպատակով հատուկ առանձնացված տարածքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում «կարգով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    08.08.2023 - 23.08.2023

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2488

Print

Related documents / links

Suggestions

Լիանա Բաբաջանյան

08.08.2023

Նախագծի հիմնավորման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը․ «․․այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում և մոտ ապագայում հավանաբար, չեն էլ գործի` նկատի ունենալով մեր ազգի մտածելակերպը և պահանջարկի բացակայությունը...», գուցե այդքան էլ կապ չունի ներկայացված նախագծի հետ, բայց չե՞ք կարծում, որ դիակիզարանների առկայությունը Հայաստանի համար ոչ միայն էկոլոգիական, այլև կոնկրետ անվտանգային հարց է։ Հայաստանը դարձրել ենք գերեզման բաց երկնքի տակ, նախաձեռնեք հանրային քննարկում պատասխանատու գերատեսչությունների հետ դիակիզարանների կազմակերպման համար, մոնիթորինգ իրականացրե՞լ եք, որ հայտարարում եք հանրային պահանջարկ չկա դիակիզման։

See more