Add to favourites

Under development

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մարինե Հովհաննիսյան 27.07.2023 19:17:27 Առաջարկում եմ փոփոխության նախագիծ ներկայացնեիք նաև ուսուցիչների և մանկավարժական աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքի,աշխատանքային ստաժի մասին։ Շնորհակալություն։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Առաջարկը չի առնչվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կարգավորման առարկային և շրջանառվող նախագծով կամ նախագիծը ներառող նախագծերի փաթեթով չի կարող անդրադարձ կատարվել առաջարկին։
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 30.07.2023 17:53:41 Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Դեմ ենք օրինագծին, քանի որ դրանով նախատեսվող իրավակարգավորումը խտրական է և անհավասար և ըստ այդմ հակասում է ՀՀ սահմանադրության 28 և 29 հոդվածներով սահմանված իրավակարգավորումներին: Հետևաբար օրինագիծը պետք է հանվի շրջանառությունից: Առաջարկը չի ընդունվել։ Հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրության 29-րդ հոդվածն ամրագրել է խտրականության արգելքը, որի համաձայն` խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելիությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Խտրականության արգելքի սկզբունքի վերաբերյալ իր մի շարք որոշումներում Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից:» (ՍԴՈ-881), «(...) ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, ում նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է։» (ՍԴՈ-967), «(...) խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ:» (ՍԴՈ-1224)։ Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերոնշյալ դիրքորոշումները՝ հարկ է փաստել, որ նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի պահպանմամբ առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների վրա տարածել նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտների՝ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների և փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների, հարկադիր կատարողների համար «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգավորումները։