Add to favourites

Under development

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում «և հարկադիր կատարողների» բառերը փոխարինել «, հարկադիր կատարողների և հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների» բառերով։ 

Հոդված 2. Օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ մասով.

«14. Մինչև պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների և փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների, հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների պաշտոն զբաղեցնելը իր համար (օգտին) կուտակային հատկացումներ կատարված լինելու դեպքում անձը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով կամ միանվագ՝ սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում։»։

Հոդված 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողների անձանավորված հաշվառումը դադարեցվում է:

 

  • Discussed

    27.07.2023 - 14.08.2023

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1989

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

30.07.2023

Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Դեմ ենք օրինագծին, քանի որ դրանով նախատեսվող իրավակարգավորումը խտրական է և անհավասար և ըստ այդմ հակասում է ՀՀ սահմանադրության 28 և 29 հոդվածներով սահմանված իրավակարգավորումներին: Հետևաբար օրինագիծը պետք է հանվի շրջանառությունից:

Մարինե Հովհաննիսյան

27.07.2023

Առաջարկում եմ փոփոխության նախագիծ ներկայացնեիք նաև ուսուցիչների և մանկավարժական աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքի,աշխատանքային ստաժի մասին։ Շնորհակալություն։

See more