Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի №141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«  » ——————— 2023 թվականի №    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №665-Ն,  2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի №141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» №665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
  • որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը, №1 հավելվածի 2-րդ կետը, №2 հավելվածի 29.1-ին կետը, №3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «Ազգային անվտանգության ծառայությունը» բառերից հետո լրացնել «, Պետական պահպանության ծառայությունը» բառերով:
  • որոշման №8 հավելվածի 6-րդ կետում և №9 հավելվածի 3-րդ կետում «կամ Ազգային անվտանգության ծառայության» բառերը փախարինել «, Ազգային անվտանգության ծառայության կամ Պետական պահպանության ծառայության» բառերով:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» №670-Ն որոշման №1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի №341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №916-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
  • որոշման №1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը, №2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը, №3 հավելվածի 2-րդ կետը «ազգային անվտանգության ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունը» բառերով:
  • որոշման №1 հավելվածի 6-րդ կետը և №2 հավելվածի 4-րդ կետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի №668 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
  • որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության» բառերով.
  • որոշման հավելվածի 4-րդ կետը «ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» №1119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը փոփոխությունները.
  • որոշման վերնագրում «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ» բառերով.
  • որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետից հանել «ազգային անվտանգության ծառայության» բառերը.
  • որոշման №4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» №1749-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
  • որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.
  • որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1 Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կադրային մարմնի կողմից տրված ուղեգրերի հիման վրա իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների, զինվորական ծառայության և աշխատանքի ընդունվող թեկնածուների ռազմաբժշկական փորձաքննությանն առընչվող աշխատանքները:» :   

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

              վարչապետ                                                       Ն. Փաշինյան

        

         2023 թ. ...................... ........

                            Երևան

 

 

 

 

 

  • Discussed

    25.07.2023 - 09.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Security, Social welfare

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1698

Print