Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի №141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №665-Ն,  2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի №670-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №916-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի №141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի №1749-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի №665-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանվել են համապատասխանաբար կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող և վճարումն ապահովող մարմինները, որոնց թվում է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի №670-Ն որոշմամբ սահմանվել է կենսաթոշակ վճարելու կարգը:

ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի  №916-Ն որոշմամբ սահմանվում են ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները: Սույն որոշման իմաստով զինծառայողներ են համարվում ի թիվս այլ գերատեսչություների նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ծառայության մեջ գտնվողները, իսկ նախկին զինծառայողներ են համարվում ի թիվս այլ գերատեսչությունների նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ծառայության մեջ գտնված և ծառայությունից արձակված անձինք:

ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի №141-Ն որոշմամբ սահմանվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Սույն որոշման իմաստով զինծառայողը համարվում է ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականություները կատարելիս զոհված, եթե զոհվել (մահացել է) է ի թիվս այլ գերատեսչությունների նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ պարգևավճարը նշանակում և վճարում է ի թիվս այլ գերատեսչությունների նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան իրավասու ստորաբաժանումը:

ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի №1119-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները :

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի  №1749-Ն որոշմամբ սահմանվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները: Համաձայն որոշման ռազմաբժշկական հանձնաժողովը իրականացնում և ղեկավարում է ռազմաբժշկական փորձաքննությանն առընչվող աշխատանքները՝ ազգային անվտանգության մարմինների համակարգում:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ նաև Ծառայություն):

Վերոգրյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում առաջացել է անհրաժեշտություն կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող և վճարումն ապահովող մարմինների թվում ընգրկել նաև Ծառայությանը, իսկ վերոնշյալ որոշումների իմաստով զինծառայող համարել նաև Ծառայության զինծառայողներին :

Բացի այդ, մինչև Ծառայության առանձնացումը ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովն իրականացնում և ղեկավարում էր նաև Ծառայության զինծառայողների և Ծառայությունում զինվորական ծառայության և աշխատանքի ընդունվող թեկնածուների ռազմաբժշկական փորձաքննությանն առընչվող աշխատանքները: Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի՝ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում :  Հաշվի առնելով այն հագնամանքը, որ Ծառայությունը դեռևս չունի սեփական գերատեսչական ռազմաբժշկական հաստատություն, նախագծով առաջարկվում է ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովի գործունեությունը տարածել նաև Ծառայության վրա : 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի №665-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի №670-Ն, ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի  №916-Ն, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի №141-Ն, ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի №1119-Ն և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի  №1749-Ն որոշումներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Ծառայության զինծառայողներին կենսաթոշակ նշանակելու և վճարումն ապահովելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու և դրամական աջակցության, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափի և վճարման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերի, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգի, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի, ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգի, չափերի և պայմանների,  Ծառայության զինծառայողների և Ծառայությունում զինվորական ծառայության և աշխատանքի ընդունվող թեկնածուների ռազմաբժշկական փորձաքննությանն առընչվող աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի №ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխից (Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ):

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Discussed

    25.07.2023 - 09.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Security, Social welfare

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1700

Print