Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

  ___ _________ 2023 թվականի №___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
  • ԷԲՑ կանոնների 18-րդ կետի 1-ին ենթակետում «ֆորս մաժորի» բառերից առաջ լրացնել  «չի գտնվում»  բառերը,
  • ԷԲՑ կանոնների 69-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև նույն օրվա ժամը 13։00-ը, հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա համար, իսկ եթե դրան հաջորդող օրերը ոչ աշխատանքային օրեր են, նաև այդ օրերի և դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրվա համար:»,

  • ԷԲՑ կանոնների 141-րդ կետի 3.2-րդ ենթակետում «թույլատրելի հզորության» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված` ԻԷԱ-ի տեղակայանքների դրվածքային հզորության առավելագույն» բառերը,
  • ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին և 236.2-րդ կետերով.

«236.1. Սպառողի էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների (անկախ Սահմանազատման կետից) շահագործման և սպասարկման (այդ թվում՝ նորոգման, փոխարինման, պահպանման) պարտականությունը և դրանից բխող ծախսերը կրում է Բաշխողը՝

  • բազմաբնակարան շենքի Սպառողի դեպքում՝ մինչև Սպառողի բնակարանը,
  • 0,22 կՎ լարմամբ սնվող Սպառողի դեպքում (բացառությամբ բազմաբնակարան շենքի Սպառողի)` մինչև Սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը՝ բացառությամբ ԷԲՑ կանոնների  236.2-րդ կետով նախատեսված դեպքի,
  • 0,4 կՎ և բարձր լարմամբ սնվող Սպառողի դեպքում՝ մինչև Հաշվառման քարտով կամ Պայմանագրով ամրագրված Սահմանազատման կետը` բացառությամբ ԷԲՑ կանոնների 236.2-րդ կետով նախատեսված դեպքի:

          236.2. ԷԲՑ կանոնների 236․1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված Սպառողի էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակա­յանքների՝ իր տնօրինման կամ տիրապետման տարածքում գտնվելու դեպքում դրանց պահպանման պարտականությունը, իսկ այն դեպքում, երբ առկա է երրորդ անձանց ապօրինի ներգործություն (սպառում)՝ դրանց հետ կապված ծախսերը և այլ բացասական ռիսկերը ևս, կրում է Սպառողը։».

  • ԷԲՑ կանոնների 33-րդ գլխի վերնագրում «էլեկտրական էներգիայի» բառերից առաջ լրացնել «Բաշխողի» բառը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 ք. Երևան

 ___ ___________ 2023թ.

  • Discussed

    21.07.2023 - 06.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1967

Print