Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի    №523 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքի, բաշխման ցանցում ինքնավար արտադրողի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների կարգավորման և այդ տեսանկյունից մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, համագործակցելով էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց հետ, համակարգում է էլեկտրաէներգետիկական համակարգի բաշխման ցանցի  զարգացման պլանավորումը և կարգավարումը, էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին նոր հզորությունների միացումը, էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերին ներկայացվող պահանջները, բաշխման ցանցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը:

Բաշխման լիցենզիա ունեցող անձի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև սպառողների փոխհարաբերությունները մշտական արդիականացման և բարելավման կարիք ունեն: Այդ առումով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների գործնական կիրառման ընթացքի և  արդյունքների վերլուծությունից ելնելով` լրամշակել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշումը։

Նախագծով, ի թիվս մատակարար-սպառող կարգավորվող իրավահարաբե­րությունների առավել հստակ կանոնակարգմանն ուղղված նոր կարգավորումներին, առաջարկվում է սպառողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) միջև հստակեցնել այն հարաբերությունները, որոնք առնչվում են սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանք­ների շահագործման և սպասարկման (նորոգման, փոխարինման, պահպանման) պարտականություններին և դրանցից բխող ծախսերին, ինչպես նաև սահմանել այդ գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված բացառությունները:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է բարելավել բաշխման ցանցի  բնականոն աշխատանքը, բաշխման ցանցի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը, բարելավել բաշխող-սպառող փոխհարաբերությունները, սպառողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև հստակեցնել այն հարաբերությունները, որոնք առնչվում են սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանք­ների շահագործման և սպասարկման (նորոգման, փոխարինման) պարտականություններին և դրանցից բխող ծախսերին, ինչպես նաև սահմանել այդ գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված բացառությունները:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգետիկական  շուկայի բաշխման ցանցային կանոնները լրամշակվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է բարելավել բաշխողի և սպառողի փոխհարաբերությունները։

  • Discussed

    21.07.2023 - 06.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1968

Print