Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N17՝ «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման համար օդանավակայաններում առանձնացվում են ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներ, որտեղ նախատեսվում են աշխատողների համար ծառայողական մուտքի կետեր և հաշվառում անցած ուղևորների համար մուտքի կետեր՝ կահավորված տեսահսկման համակարգերով: Սույն կետով նախատեսված մուտքի կետերը կարող են կահավորված լինել նաև մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգերով։»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 39.1-ին և 39.2-րդ կետերով.

«39.1. Այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված չեն մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, հաշվառում անցած ուղևորների մուտքը ավիացիոն անվտանգության հսկողության գոտի պետք է իրականացվի նրանց ճամփորդական փաստատթղթերի և նստեցման կտրոնի տվյալների նույնականացումից հետո, իսկ այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված են մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, վերը նշված գործընթացն իրականացվում է համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորման միջոցով՝ համապատասխան չվերթի տվյալների համադրման եղանակով։

39.2. Հաշվի առնելով օդանավակայանի առանձնահատկությունները, մեկնող ուղևորների  և  կատարվող   չվերթերի  քանակը`  օդանավակայանների  ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներում կարող են տեղաբաշխվել ուղևորների զննման մեկ կամ մի քանի կետեր: Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների մուտքերում պետք է տեղադրվեն «Ավիացիոն անվտանգության հսկողության գոտի», իսկ զննման կետերի մուտքի մոտ «Զննման կետ» ցուցանակները։»․

2) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48.  Սահմանված կարգով հաշվառում և գրանցում անցած ուղևորները` անձը հաստատող փաստաթղթի և օդանավ նստեցման կտրոնի նույնականացումից կամ  համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորումից հետո անցնում են ավիացիոն անվտանգության հսկողության  գոտիներ։ Առանց զննման` ուղևորների և օդանավակայանի սպասարկող անձնակազմի մուտքը ստերիլ գոտիներ խստիվ արգելվում է:»․

3) 52.1-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում հսկողություն իրականացնող տեսուչը․

ա. ստուգում է ավիացիոն անվտանգության հսկողության գոտի մուտք գործող հաշվառված ուղևորների ճամփորդական փաստատթղթերը և նստեցման կտրոնը այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված չեն մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր,

բ. հսկողություն է իրականացնում համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորման գործընթացի նկատմամբ այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված են մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր,

գ. իրականացնում է ավիացիոն անվտանգության հսկողության գոտու ծառայողական մուտքի կետում աշխատողների անցագրերի և օդանավի անձանակազմի՝ տվյալ չվերթի օդանավի գլխավոր հայտարարագրի, վկայականների (թռիչքային անցագիր) և անձնագրերի նույնականացում։»․

4) 63-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում իրականացվում է ուղևորների փաստաթղթերի նույնականացում կամ տվյալների համադրում ավտոմատացված համակարգերի միջոցով, որից հետո ուղևորն անցնում է սահմանային վերահսկողության և զննման  ընթացակարգեր.»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    30.06.2023 - 15.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Aviation, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1601

Print